Հեռահար Ուսուցում

 

Ժամանակակից արագ փոփոխվող տեխնոլոգիաների աշխարհում, ուսուցումը դառնում է ողջ կյանքի ընթացքում իրականացվող գործողություն: Այսօր աշխարհը կարիք ունի ճկուն և արդյունավետ ուսումնառության, որը հնարավորություն կտա ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ, անհատական տեմպերով ուսում ստանալ նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Ւնտերնետի և վեբ տեխնոլոգիաների արագ զարգացումը մեզ հնարավորություն է տալիս տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև օգտագործողների շրջանում փոխգործունեության և համագործակցության:

Հայ–Հնդկական Կենտրոնը e-Sikshak ուսումնական ծրագրի հարթակի միջոցով տրամադրում է հեռահար ուսուցման հնարավորություններ, որը մեզ տրամադրել են մեր հնդիկ գործընկերները:

e-Sikshak–ը հեռահար ուսուցման համար նախատեսված էլեկտրոնային բազմալեզու համակարգ է, որը մշակվել է C-DAC ընկերության կողմից: Ներկայումս այդ համակարգը բացի C-DAC–ից օգտագործվում է ինչպես Հնդկաստանի, այնպես էլ շատ միջազգային ուսումնական հաստատություններում: Այս գործիքը իր վերջին նորարարություններով դարձել է հաջորդ սերնդի էլեկտրոնային ուսուցման հիմքը:

Այդ համակարգը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով`

  • Բազմալեզու լուծումներ` Unicode- ի վրա հիմնված
  • Կարգավորվող Գրաֆիկական Ինտերֆեյս
  • Մուլտի մեդիա բովանդակության համատեղելիություն
  • MySQL-ի և  Oracle-ի հետ համատեղելիություն
  • Հարթակը ներառում է նաև այնպիսի բաղադրիչ մասեր, ինչպիսիք են on-line գնահատումը, ֆորում – քննարկումները, չատը և էլ. փոստը