Աշխատանք Մեզ Մոտ


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը մշտապես փնտրում է որակյալ դասախոսներ տարբեր ոլորտներում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ

Դասախոսը պետք է լինի անհրաժեշտ որակավորմամբ և կարողանա վարել համապատասխան ՏՏ դասընթացներ ներկայացված ուղղություններից մեկում կամ մի քանիսում: Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք ընդունում ենք ձեր առաջարկները կազմակերպելու երկարաժամկետ և կարճաժամկետ տեխնոլոգիական դասընթացներ զանազան թեմաներով, նույնիսկ եթե այն չի պատկանում ներքոնշյալ թեմաների շարքին.

  • Java Technologies 
  • Web Development and XML 
  • Database Technologies 
  • Security and Information Assurance 
  • Network and PC Support 
  • UNIX, Linux and Open Source 
  • iOS, Windows Phone, Android Development 
  • Marketing and Management 
  • Graphic/Web Design 
  • Adobe Products 
  • Microsoft Office products 
  • MIS (Management Information Systems) 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ձևակերպել միջազգային ստանդարտներին, ինչպես նաև տեղական և գլոբալ ՏՏ շուկաների պահանջարկին համապատասխան ուսումնական պլան սկսնակների և մասնագետների համար:
  • Գնահատել դասընթացի կարիքները՝ հիմնվելով կազմակերպության և գործարար միավորի նպատակների վրա, ինչպես նաև առաջարկել համապատասխան ուսումնական լուծումներ: 
  • Պատրաստել դասընթացի ուսումնական նյութերը և պրեզենտացիաները: 

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ 

  • Բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում 
  • Զարգացման համար անհրաժեշտ գործիքներին և միջավայրերի տիրապետում
  • Տերմինոլոգիայի և հասկացությունների տիրապետում
  • Ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ աշխատելու կարողություն

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականի (CV) հայերեն կամ անգլերեն տարբերակը [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով այն պաշտոնի անվանումը, որը Ձեզ հետաքրքրում է: Պայմանագրի և վճարումների պայմանները կքննարկվեն: Կձևակերպվեն նաև երկարաժամկետ համագործակցություններ ընտրված թեկնածուների հետ:


Եթե դուք ունեք բավարար գիտելիքներ և փորձառություն, և եթե դուք ձեզ հարմարավետ եք զգում ձեզ որպես դասախոս այն ոլորտներում, որոնքցում մենք աշխատում ենք, ապա խնդրւոմ ենք դիմել մեզ, քանզի լավ դասախոսներն անհրաժեշտություն են: