Մեր Կենտրոնը
Տեղակայված Երևանի Պետական Համալսարանում՝ Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը պատրատ է համագործակցել ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների հետ:
Մեր կենտրոնը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով՝ տարբեր տիպի ՏՀՏ ոլորտի դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար:
Կենտրոնում առկա են՝
- 5 բարձր տեխնոլոգիաներով ապահովված համակարգչային լաբորատորիաներ՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ՝ նախատեսված 18 հոգու համար
- Կոնֆերանսների դահլիճ` վիդեո կոնֆերանսերի անցկացման հարմարություններով՝ նախատեսված 60 հոգու համար
- Բարձր Արտադրողականության Հաշվողական Տեխնոլոգիայով զինված R&D լաբորատորիա նախատեսված 10 հոգու համար
- PARAM գերհամակարգիչ
- Ավելի քան 7 գիտական ծրագրեր բարձրակարգ արդյունաբերական հաշվարկների համար
- Ավելի քան 6000 ՏՏ գրքերով համալրված գրադարան