"Գրաֆիկ Դիզայն" Ամառային Դպրոց

[12-16 տարեկանների համար]

 

AITC/EIF կենտրոնը  հայտարարում է "Graphic Design for Teens" Ամառային դպրոցի ծրագիրը` 12-16 տարեկան դեռահասների համար, ովքեր հետաքրքրված են դիզայնով: Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր կծանոթանան Adobe Photoshop և Adobe Illustrator դիզայներական ծրագրերին: Հաշվի առնելով նրանց տարիքը՝ ծրագրերը կմատուցվեն այնպես, որպեսզի հետաքրքեն իրենց, ինչը և ապագայում խթան կհանդիսանա ճիշտ կողմնորոշվել գրաֆիկ դիզայնի մշտապես պահանջարկ ունեցող ոլորտ մուտք գործելու հարցում: Դասընթացի ընթացքում մասնակիցները հստակ կտարբերակեն Photoshop և Illustrator ծրագրերի ուղղվածությունը, քանի որ այս ծրագրերն են լրացնում մեկը մյուսին 2D դիզայնում:

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Գրաֆիկ դիզայնի ներկայացում

• դիզայնի հիմունքներ

• դիզայնի ճյուղեր

• գրաֆիկ դիզայների պահանջարկը շուկայում

 

Adobe Illustrator

• ծանոթացում Adobe Illustrator ծրագրին

• Selection tool/Direction tool

• Shapes/Colors/Shapebuilder tool

• կենդանիների ստեղծում երկրաչափական պատկերներով

• Eraser tool/Scissors tool/Eyedropper pen tool

• աշխատանք կոմպոզիցիաների հետ

• տառատեսակներ

• աշխատանք տառատեսակների հետ

• աշխատանք icon-ների հետ

• այցեքարտի ստեղծում, այցեքարտի տեսակներ

• այցեքարտի տպագրություն

• Paintbrush/Blob brush/Pencil tool

• վրձիններով աշխատանք

 

Adobe Photoshop

• ծանոթացում Adobe Photoshop ծրագրին

• ֆայլերի վերջնական ցուցադրում

• նկարների հետ աշխատանք` ֆոների մաքրում

• զուգահեռ աշխատանք Adobe Photoshop & Adobe Illustrator ծրագրերով

 

21րդ դարի արդիական հմտությունների զարգացում

• Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր

• Մարքեթինգ և Ռազմավարություն

• TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)

• Նախագծերի ներկայացման հմտություններ

• Տեխնիկական անգլերեն

• Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում

• Ծանոթացում գիտության հետ (հետաքրքրիր փորձեր)

 

Ժամանց

• Teambuilding

• Փորձի փոխանակման սեմինարներ

• Այց IT ընկերություն

 

ԱՐԴՅՈՒՆՔ

Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել դիզայներական աշխատանքների վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնարկը՝ Հունիսի 12, 2024

Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30

Տևողություն: շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)

Արժեքը՝ 75 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)


 

 


 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր հիմնական թիրախային խումբը 12-17 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են դիզայնով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 /93 /99 556810, +374 41 55 68 16 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեր կենտրոն:

 



 

                                                                                                                                                                            

 


Մուտք գործիր դիզայնի անչափ հետաքրքիր ոլորտ հենց այս դասընթացի օգնությամբ!

 

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)