"Web for Teenagers" Ամառային Դպրոց

(12-17 տարեկանների համար)

 

 

AITC/EIF կենտրոնը  հայտարարում է "Web for Teens" Ամառային դպրոցի ծրագիրը` 12-16 տարեկան դեռահասների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ։ Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ:

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

• HTML

• CSS

• Bootstrap

Responsive Web Site

 

21րդ դարի արդիական հմտությունների զարգացում

• Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր

• Մարքեթինգ և Ռազմավարություն

• TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)

• Նախագծերի ներկայացման հմտություններ

• Տեխնիկական անգլերեն

• Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում

• Ծանոթացում գիտության հետ (հետաքրքրիր փորձեր)

 

Ժամանց

• Teambuilding

• Փորձի փոխանակման սեմինարներ

• Այց IT ընկերություն

 

ԱՐԴՅՈՒՆՔ

Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել կայքերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնարկը՝ Հունիսի 12, 2024

Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30

Տևողություն: շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)

Արժեքը՝ 75 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810 կամ այցելել մեր կենտրոն: 

 

 

 

 


Սկսի՛ր վեբ ծրագրավորումը այս դասընթացով

Ոչ միայն այցելիր վեբկայքեր, այլ նաև կառուցիր!

 

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)