Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը 2015թ-ի սեպտեմբերից հանդիսանում է Pearson 
VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցի թեստավորման կենտրոն:



Կենտրոնը հնարավորություն է տալիս ՏՀՏ ոլորտի մասնագետներին Pearson VUE միջազգային ցանցի 
միջոցով հանձնել ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող միջազգային ընկերությունների (Cisco, 
CompTIA, EMC, HP, LPI, Oracle, Microsoft, VMware, IBM և այլն) հավատարմագրման 
քննություններ:


 
Այժմ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել սեփական գիտելիքները և ստանալ մասնագիտական 
կարողություններն ու գիտելիքները հաստատող միջազգային հեղինակավոր հավատարմագիր Հայ-հնդկական 
ՏՀՏ Գերազանցության կենտրոնում:



Pearson VUE-ն համակարգչի միջոցով հանձնվող քննությունների անցկացման ոլորտում առաջատար 
ընկերություն է, որը յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում լիցենզավորման, սերտիֆիկացման, 
ակադեմիական ընդունելության, կարգավորման և կառավարման թեսթավորման ծառայության շուկաներում 
սպասարկում է միլիոնավոր հաճախորդների: Այն համարվում է աշխարհի առաջատար թեսթային կենտրոնը՝ 
ունենալով մոտավորապես 5000 կենտրոններ 180 երկրներում: Հավատարմագրման քննությունների 
ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով Pearson VUE ընկերության պաշտոնական կայք: