Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հունիսի 6-հուլիսի 11-ը կազմակերպում են Վեբ դիզայնի ամառային դպրոցի ծրագիր 13-17 տարեկանների համար:

 

Ապրիլի 8-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցում են 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45  և ՀՀ մարզերի 125 դպրոցներից:

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ուսումնական գործունեության հետ մեկտեղ իրականացնում է արդի գիտահետազոտական աշխատանքներ ՊԱՐԱՄ գերհամակարգչի օգնությամբ։

 

2015թ ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացրել է մոտ 60 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ։

 

Նոր և հետաքրքրիր՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր է նախատեսել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:

 

Շուրջ մեկ ամիս՝ հունիսի 15-ից-հուլիսի 17-ը, 10-16 տարեկան աշակերտներ սովորում էին բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն՝  «Ամառային Վեբ-Դիզայն Դպրոց» ծրագրի շրջանակում, որը կազմակերպում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի շրջանակում։

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հունիսի 15-ից իր դռները կբացի Հայաստանի բոլոր ավագ դպրոցների աշակերտների առջև` նրանց համար անցկացնելով Ամառային Web դիզայն դպրոց: Նրանք դասընթացների ընթացքում հնարավորություն կունենան սովորելու բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն:

 

Մայիսի 15-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մեկնարկեց «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: Մրցույթը կտևի 2 օր՝ մայիսի 15-ին, ժամը 9.00-18.00 և մայիսի 16-ին՝ 11.00-18.00։

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է Երևանի պետական համալսարանին և Թիֆլիսի պետական համալսարանին՝ կազմակերպելով նրանց համար վիդեոդասընթացներ:

 

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ: 

 

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը կազմակերպել են Java և Web ծրագրավորման դասընթացներ սկսնակների համար:

 

Հուլիսյան շոգ օրերին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հյուրընկալել էր տասնյակ երիտասարդների: Վերջիններս եկել էին կենտրոն՝ մասնակցելու ‹‹Մաթեմատիկա և կիրառություններ›› ամառային դպրոցին, որի կազմակերպիչն էր Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: