Ամառային "Coding for Kids" Դպրոց
(8-11 տարեկանների համար)
AITC/EIF կենտրոնը հայտարարում է "Coding for Kids" Ամառային դպրոցի ծրագիրը` 8-11 տարեկան երեխաների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով:
Ծրագրի ընթացքում երեխաները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն MIT Media Lab-ի «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ: Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:
Երեխաները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
• Scratch
• Code.org
• CodeMonkey
21րդ դարի արդիական հմտությունների զարգացում
• Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր
• Մարքեթինգ և Ռազմավարություն
• TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)
• Նախագծերի ներկայացման հմտություններ
• Տեխնիկական անգլերեն
• Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում
• Ծանոթացում գիտության հետ (քիմիական հետաքրքրիր փորձեր)
Ժամանց
• Teambuilding
• Փորձի փոխանակման սեմինարներ
• Այց IT ընկերություն
ԱՐԴՅՈՒՆՔ
Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել անիմացիաների և համակարգչային խաղերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին երեխաները կստանան վկայականներ:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեկնարկը՝ Հունիսի 12, 2024
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30
Տևողություն: շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)
Արժեքը՝ 69 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Մեր հիմնական թիրախային խումբը 8-11 տարեկան աշակերտներն են, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 /93 /99 556810, +374 41 55 68 16 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեր կենտրոն:
Մի կորցրու հնարավորությունը մուտք գործելու անիմացիայի և ծրագրավորման ոլորտ!
Դու ի՛նքդ կարող ես ստեղծել համակարգչային խաղեր!
Շնորհակալություն և հաջողություն քեզ :)