CoWorking-ի հնարավորություն AITC-ում


 

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնն (AITC) առաջարկում է համատեղ աշխատանքային և գրասենյակային միջավայր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՍԻՆԵՐԳԻԱՅՈՎ և նախընտրում են աշխատել ավելի ճկուն և հաճելի միջավայրում: 

 

Եթե դուք ֆրիլանս աշխատող եք, ստարտափ ընկերություն, խորհրդատու կամ անհատ ձեռնարկատեր և ցանակնում եք դուրս գալ տնային միջավայրից և աշխատել գրասենյակային միջավայրում, ապա մեր առաջարկը կհետաքրքրի Ձեզ:

 

Coworking-ը լուծում Ձեր մեկուսացվածության խնդիրը: Աշխատանքի այս ոճն ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ առավելությունները`

  • Ծախսերի կրճատում
  • Գործընկերներ հանդիպելու հնարավորություն
  • Միջավայր, որտեղ հաճելի է աշխատել

 

Ինչ ենք մենք առաջարկում. 

  • Աշխատանքային միջավայր և համակարգչով աշխատասեղաններ
  • Արագ ինտերնետ և Wi-Fi
  • Հանդիպումների և կոնֆերանսների սենյակներ պրոյեկտորի առկայությամբ
  • Կենտրոնական տեղակայվածություն
  • Խոհանոցի հասանելություն
  • Մասնակցություն կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին և սեմինարներին

Ում է ավելի հարմար.

  • Ֆրիլանս մասնագետներ
  • Ազատ գրաֆիկով աշխատողներ
  • Ստարտափներ և փոքր խմբեր
  • Ցանկացած ոք

Մենք նպատակ ունենք մշակել և զարգացնել դինամիկ, ստեղծագործ և համագործակցող աշխատանքային միջավայր: Մենք հավատում ենք, որ միասին աշխատելով՝ դուք կարող եք իրականացնել ավելին քան միայնակ:

Կապ հաստատե՛ք մեզ հետ, և մենք կկազմակերպենք շրջայց մեր կենտրոնում:Որոշում կայացնելու լավագույն միջոցը մեզ այցելելն է: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք +374 10/93 556810 հեռախոսահամարով կամ գրե՛ք info@armindia.am հասցեին:


Կենտրոնի հասանելի ժամերն են երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-21:00-ը:

 

Եթե դուք մտածել եք Կովորկինգի մասին, ապա՝


 Բարի գալուստ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոն: