JAVA Ծրագրավորում

Դասընթացի Ծրագիր

 


JAVA Oբյեկտ-Կողմնորոշված Ծրագրավորման Լեզու

(Փուլ 1)

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի 1-ին փուլի ժամանակ մասնակիցները կսովորեն Ջավա ծրագրավորման կառուցումը և շարահյուսությունը, Java object-oriented (OOP) ծրագրավորման հասկացությունները, Ջավա փաստաթղթային ձևավորումը, բացառությունների վերամշակումը, և շատ ավելին՝ Ջավա-ի հետագա և խորացված ուսումնասիրման համար:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացը ներառում է`

  • Java ծրագրավորման լեզվի շարահյուսությունը
  • Պայմանական օպերատորներ
  • Կրկնության օպերատորներ
  • Դասեր և օբյեկտներ
  • Միաչափ զանգվածներ
  • Երկչափ զանգվածներ
  • Ժառանգականություն
  • Պոլիմորֆիզմ
  • Բացառությունների մշակում 

Մեկնարկ՝ սեպտեմբեր 20, 2017

Տևողություն՝ 48 ժամ / 16 դաս

Արժեք ՝ 69 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

Մասնակիցներին որևէ նախնական գիտելիքներ հարկավոր չեն:

 


JAVA Գրաֆիկական Ինտերֆեյսի Ծրագրավորում

(Փուլ 2)

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթաց 2-րդ փուլը նախատեսված է Java օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման լեզվով գրաֆիկական ծրագրերի ստեղծման համար: Դասընթացում ընդգրկված են տողերի, ռեգուլյար արտահայտությունների, ֆայլերի հետ աշխատանքները, ինչպես նաև տարբեր տիպի ալգորիթմների ստեղծման մոտեցումները: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է տիրապետել օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման լեզվի հիմնական գիտելիքներին:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա`

 

  • Գրաֆիկական ինտերֆեսի կոմպոնենտները
  • Գրաֆիկա և Java 2D
  • Տողերսիմվոլներ և ռեգուլյար արտահայտություններ
  • Ռեկուրսիա
  • Ռելացիոն տվյալների բազաներ
  • MySQL
  • Տվյալների բազաների կառավարում Ջավայի միջոցով (JDBC)

 

Մեկնարկ՝  նոյեմբեր, 2017

Տևողություն՝ 51 ժամ / 17 դաս    

Արժեք՝ 84 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

Մասնակիցների նախադրյալներ` Java ծրագրավորման լեզվի դասընթացների հիմնադրույթների իմացություն:

 


Վեբ Ծրագրավորում Ջավայի համար 

(Փուլ 3)

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացը հնարավորություն կտա յուրացնել ժամանակակից JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը: Դասընթացում ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է հետևյալ կետերի վրա`

  • HTML
  • CSS
  • JavaScript-ի շարահյուսությունը
  • Տիպերփոփոխականներօպերատորներ և արտահայտություններ
  • Պայմաններ և ցիկլեր
  • Զանգվածներ
  • Ֆունկցիաներ
  • Փաստաթղթի օբյեկտային մոդելը
  • Իրադարձությունների մշակումը
  • AJAX
  • JQuery 
  • JSP-ի էլեմենտները
  • JSP-ի կառուցվածքը
  • Servlet-ներ
  • XML և JSP
  • Տվյալների բազաները և JSP-ին

Մեկնարկ`  սեպտեմբեր, 2017      

Տևողություն՝ 48 ժամ / 16 դաս

Արժեք՝ 81 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը)     


Մասնակիցների նախադրյալներ` Java OOP-ի իմացություն և վեբ ծրագրավորում


 

Java FRAMEWORKS

(Փուլ 4)

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացը նախատեսված է տալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ Web կայքերի մշակման համար՝ կիրառելով Java տեխնոլոգիաները: Դուք կսովորեք ստեղծել վեբ հավելվածներ՝ servlet-ների կիրառմամբ: Դասընթացում ընդգրկված են Web կայքերի ստեղծման ինչպես ավանդական՝ servlet-ներ և JSP, այնպես էլ JSF և ամենից հաճախ գործածվող Java FRAMEWORK-ները:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա`

  • JSF
  • Maven
  • Hibernate
  • Spring 

Մեկնարկ՝  սեպտեմբեր, 2017

Տևողություն՝ 48 ժամ / 16 դաս

Արժեք ՝ 116 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

Մասնակիցների նախադրյալներ` Java OOP-ի իմացություն և վեբ ծրագրավորում

 


 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:  Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 556810: