Նախագծերի գործնական կառավարում” 

 

Դասընթացի նկարագիրը՝ 

Դասընթացը հիմնված է նախագծերի կառավարման ոլորտի ամենալայն կիրառում գտած  PMBOK Guide 6 Ed. ստանդարտի վրա, որը մշակված է Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI®) կողմից:

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ  ձևավորել գիտելիքներ և հմտություններ նախագծերի գործնական կառավարման ժամանակակից արդյունավետ մեթոդների, մոտեցումների և գործիքների կիրառման վերաբերյալ:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կկարողանան արդյունավետ պլանավորել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, ժամանակացույցը և ծախսերը, վերահսկել հիմնարար պլանի իրականացումը, բացահայտել և ըստ անհրաժեշտության վերացնել առաջացած շեղումները հիմնարար պլանի նկատմամբ, կատարել անհրաժեշտ վերապլանավորումներ:

Դասընթացը կսովորեցնի, ինչպես բացահայտել նախագծերի շահագրգիռ կողմերին և ներգրավել նրանց նախագծի կառավարման աշխատանքներին; կսովորեցնի բացահայտել, վերլուծել նախագծի ռիսկերը, հաջողությամբ դիմակայել բացասական ռիսկերին և օգտագործել ընձեռվող բարենպաստ հնարավորությունները:

Դասընթացում դիտարկվում են նաև նախագծի մարդկային ռեսուրսների և հաղորդակցությունների արդյունավետ կառավարման մեթոդները և գործիքները:

Կքննարկվեն նաև նախագծերի իրականացման, վերահսկման և ավարտման գործընթացները:

Ուսուցման ընթացքում կիրառվում են իրական նախագծերի, իրավիճակային դեպքերի քննարկումներ, գործնական հաշվարկային աշխատանքներ:


Դասընթացը վարելու է Միքայել Նշանյանը` ծրագրերի կառավարման սերտիֆիկացված մասնագետ (PMP®), ով ունի դասավանդման և մենթորության բազմաթիվ տարիների փորձ:

 

Դասընթացի հիմնական թեմաները՝

  • Նախագծերի կառավարման շրջանակ – 2 ժամ
  • Նախագծի նախաձեռնում – 2 ժամ
  • Նախագծի բովանդակության կառավարում – 4 ժամ
  • Նախագծի ժամանակացույցի կառավարում – 4 ժամ
  • Նախագծի արժեքի կառավարում – 2 ժամ
  • Նախագծի ռիսկերի կառավարում – 4 ժամ
  • Նախագծի ռիսկերի կառավարում – 2 ժամ
  • Նախագծի մոնիթորինգ և կառավարում – 4 ժամ
  • Նախագծի ռեսուրսների կառավարում – 2 ժամ
  • Նախագծի հաղորդակցությունների կառավարումը – 2 ժամ
  • Նախագծի ավարտը – 2 ժամ 

Թիրախային լսարանը՝

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կամ ընդլայնել գիտելիքները և փորձառությունը նախագծերի կառավարման ոլորտում:

 

Տեխնիկական միջոցները՝

Դասընթացը անց է կացվում ժամանակակից ուսումնական տեխնիկական միջոցներով և համապատասխան համակարգչային ծրագրերով հագեցված լսարանում:

 

Դասավանդման լեզուն`                                                                                    

Դասավանդման լեզուն հայերենն է: Սլայդները և այլ օժանդակ նյութերը կներկայացվեն անգլերենով: 

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկը՝ փետրվար 19, 2018

Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ /15 օր

Դասընթացի ժամերը՝ 18:30-20:30

Դասընթացի արժեքը՝ 85 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)


Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93 556810: