Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում ամառայինդպրոցի մասնակցեցին 78 ուսանողներ և դպրոցականներ 


Հուլիսյան շոգ օրերին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հյուրընկալել էր տասնյակ երիտասարդների: Վերջիններս եկել էին կենտրոն՝ մասնակցելու ‹‹Մաթեմատիկա և կիրառություններ›› ամառային դպրոցին, որի կազմակերպիչն էր Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: Կարևորելով որակյալ կադրերի վերապատրաստումը և պրոֆեսիոնալ մասնագետների շարունակական մուտքը դեպի աշխատաշուկա՝ նախաձեռնությանն աջակցում էր Ձեռնարկությունները ինկուբատոր հիմնադրամը՝ իր Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ:  


Մասնակիցների թվում էին հանրակրթական դպրոցների 11-րդ ու 12-րդ դասարանի շրջանավարտներ և ԲՈՒՀ-երի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ՝ թվով շուրջ 78 հոգի:


Ամառային դպրոցի հիմնական ծրագրում ներառված էին դասախոսություններ մեքենայական ուսուցում կամ ինքնուս համակարգերի, Գալուայի տեսության տարրերի, ֆինանսական մաթեմատիկայի ներածութան, դիֆերենցիալ հավասարումների տեսության ներածության, Ֆուրիեի անալիզի և կիրառությունների վերաբերյալ:  Բացի այդ դպրոցի 12-օրյա ծրագիրը ներառում էր սեմինար-պարապմունքներ կոմբինատոր վերլուծություն և կցման-արտաքսման եղանակի, հարթության վրա և տարածության մեջ գտնվող ուռուցիկ մարմինների, մաթեմատիկայի ու քաղաքակրթության և այլ թեմաներով: 


‹‹Մաթեմատիկա և կիրառություններ›› ամառային դպրոցը կազմակերպվում էր առաջին անգամ: Նախատեսվում է, որ այն կկրի շարունակական բնույթ և կդառնա ամենամյա նախաձեռնություն: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնում կազմակերպվում են ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: