Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է Երևանի և Թիֆլիսի պետական համալսարններին նոր կրթական նախագծի շրջանակում 


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է Երևանի պետական համալսարանին և Թիֆլիսի պետական համալսարանին՝ կազմակերպելով նրանց համար վիդեոդասընթացներ: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի վիդեոկոնֆերանսների սենյակում 2 ամիս շարունակ, շաբաթական 3 անգամ վիդեոդասընթացներ են անցկացվում ԵՊՀ-ի մոլեկուլյար ֆիզիկայի բաժնի և Թիֆլիսի պետական համալսարանի բիոֆիզիկայի ամբիոնի ուսանողների համար: 


Երկու համալսարանները համագործակցում եմ ‹‹Տարածաշրջանային ուսումնական կենտրոն տեսական ֆիզիկայի ասպարեզում›› ծրագրի շրջանակում, որն անցկացվում է առաջին անգամ և նպատակ է հետապնդում աջակցել ու զարգագնել տեսական ֆիզիկան հարավային կովկասում: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը միացել է նախաձեռնությանը և իր    ժամանակակից ենթակառուցվածքով, ուսումնական ծրագրերի ու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Վրաստանի մասնագետների վերապատրաստման համար:


Տեղեկացնենք, որ Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը միտված է ստեղծելու մասնագիտացված ենթակառուցվածք ՏՀՏ դասընթացների և հարակից ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի կազմակերպման համար, որի նպատակն է ստեղծել նորանոր հնարավորություններ Հայաստանում համաշխարհային մակարդակի ՏՀՏ կադրերի պատրաստման համար: