Տպավորիչ և համոզիչ բիզնես-պրեզենտացիա

ԴԱՍԸՆԹԱՑ


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց` «Տպավորիչ և համոզիչ բիզնես-պրեզենտացիա» թեմայով: Դասընթացը վարելու է որակավորված բիզնես-թրեյներ Լուսինե Ստեփանյանը, ով ունի թրեյնինգների վարման ավելի քան 10 տարվա փորձ: Վերապատրաստվել է համաշխարհային բանկի կողմից, ինչպես նաև որակավորում ստացել IBTA -ի կողմից:

 

ՆԿԱՐԱԳԻՐ


 Ցանկացած բիզնես-պրեզենտացիայի նպատակն է՝ գրավել լսարանի ուշադրությունը, ձեռք բերել նոր գործընկերներ և հաճախորդներ,  լսարանից ստանալ ցանկալի արձագանք, գործողություներ և եզրակացություններ։

Գիտակցելով համոզիչ ելույթ ունենալու կարողության նշանակությունը գործարար կյանքում հաջողությունների հասնելու հարցում՝ բազմաթիվ ղեկավարներ, մասնագետներ, գործարարներ փնտրում են հնարավորություններ զարգացնելու գործարար հաղորդակցման սեփական կարողությունները։

Այս դասընթացը այդ հնարավորություններից մեկն է…

  

Դասընթացի նպատակն է`

  • Վերլուծել յուրաքանչյուր մասնակցի պրեզենտացիայի անհատական ոճը
  • Զարգացնել արդյունավետ պրեզենտացիայի պլանավորման և անցկացման հմտությունները
  • Զարգացնել լսարանի հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները

 Դասընթացի արդյունքում մասնակիցները`

  • կվերլուծեն մատուցման սեփական ոճը
  • կկարողանան պլանավորել առաջիկա պրեզենտացիաները
  • կկառուցեն  իրենց պրեզենտացիաները՝ ստացված գիտելիքների հիման վրա
  • կսովորեն կիրառել «գործիքներ»՝ նյութի առավել արդյունավետ մատուցման  նպատակով
  • ձեռք կբերեն ինքնավստահություն և ուշադրությունը պահելու տեխնիկաների հմտություն
  • կսովորեն  արդյունավետ հաղորդակցվել լսարանի հետ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի հիմնական թեմաներն են`


1. Ինքնաներկայացման հմտություններ

  • Պրեզենտացիայի անցկացման օպտիմալ ոճի ընտրություն
  • Աշխատանք մասնակիցների իմիջի վրա (դեմքի արտահայտություն, ժեստեր, բանավոր խոսք և այլն)
  • Ելույթ ունեցողի մոտ դրական տրամադրվածության ձևավորում (ադեկվատ ինքնագնահատական, վստահություն )
  • Բանավոր խոսքի արագության, ձայնի բարձրության կառավարում

2.  Պրեզենտացիայի պլանավորում

  • Նպատակի և խնդիրների սահմանում
  • Բովանդակության, հիմնական գաղափարների մշակում
  • Տարածքի ուսումնասիրություն
  • Տևողության հաշվարկում և ժամանակահատվածի ընտրություն
  • Լսարանի վերլուծություն
  • Ելույթի կառուցվածքը, տրամաբանությունը, էմոցիոնալ ազդեցություն

3. Ինչպես հաղթահարել վախը ելույթից առաջ

  • Վախի առաջացման պատճառները
  • Ինչպես կառավարել վախը
  • Հուզմունքի չեզոքացման տեխնիկաներ
  • Ինքնակառավարման հմտությունների զարգացում

4. Հաղորդակցում լսարանի հետ

  • Հարցեր տալու արվեստը
  • Հարցերին պատասխանելու արվեստը
  • Աշխատանք առարկությունների հետ
  • Պարաֆրազ և ամփոփում

5. Պրեզենտացիայի ամփոփում

  • Հիմնական գաղափարների շեշտադրում
  • Կոնկրետ գործողություն կատարելու հրավեր

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դասընթացի ընթացքում ենթադրվում են ակտիվ աշխատանքի ձևեր, ինչպիսիք են՝

  • խմբային քննարկումներ
  • տեսագրությունների վերլուծություն
  • խմբային և անհատական առաջադրանքներ
  • ցուցադրական փորձարկումներ

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկը՝ 

Դասընթացի տևողությունը՝ 7.5 ժամ /3 օր

Դասընթացի ժամերը՝ 18:30-21:00

Դասընթացի արժեքը՝ 21 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)


Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:

  

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: