Agile Marketing

ԴԱՍԸՆԹԱՑ


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց` “Agile Մարքեթինգ” թեմայով: Դասընթացը կվարի Մանե Մաթևոսյանը, ով հանդիսանում է Անկախ Մարքեթինգային Խորհրդատու, դասընթացավար և քոուչեր գրեթե 10 ամյա փորձով, ունի 8 տարվա ակադեմիական կրթություն և MBA աստիճան Մարքեթինգ Մենեջմենթի գծով՝ շնորհված SBS (Swiss Business School)-ի կողմից: Հանդիսանում է հանրահայտ Wix ամերիկյան համակարգի սետրֆրկացված դասընթացավար վեբմաստեր և թվային մարքեթինգ ուղղություններով, ինչպես նաև Slice Consulting ընկերության համահիմնադիրն ու Slice Academy մասնագիտական վերապատրաստման և սերտիֆիկացիայի ծրագրի հիմնադիրը։


ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է  բացահայտել մարքեթինգի նոր տեխնոլոգիա՝ ժամանակակից շուկայում գոյատևելու համար։ Այժմ արդեն նոր տեխնոլոգիաները մարքեթինգում կրում են կենսական նշանակություն, իսկ անընդհատ թարմացվող գիտելիքներն ու նորույթների փորձարկումը տալիս է իրական մրցակցային առավելություն։ Հավելենք, որ Agile Մարքեթինգը նորույթ է հայկական շուկայում և առհասարակ մատուցվելու է առաջին անգամ։

Դասընթացը նախատեսված է Մարքեթինգի մասնագետների, Մարքեթինգ և PR մենեջերների, բիզնեսմենների, ընկերությունների ղեկավար անձնակազմի, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր ունեն փորձ կամ կրթություն Մարքեթինգի, PR, IT կամ տնտեսագիտության ոլորտում:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի հիմնական թեմաներն են`

  • ԹԵՄԱ 1 – Agile Մարքեթինգ՝ ներածական (2 ժամ)

-          Ի՞նչ ասել է թե Agile

-          Ի՞նչ է Agile Մարքեթինգը

  • ԹԵՄԱ 2 – Մարքեթինգ Իրական ժամանակում  (2 ժամ)

-          Agile Մարքեթինգի գործընթացը

-          Agile Մարքեթինգի մոդելները

  • ԹԵՄԱ 3 – Agile Մարքեթինգի գործիքները (2 ժամ)

-          Agile Մարքեթինգի գործիքները 4 հիմանական P-երի համար

-          Scrum-ը Agile Մարքեթինգում

  • ԹԵՄԱ 4Սպրինտեր և իտերացիաներ (2 ժամ)

-          Սպրինտ պլանավորում և Stand-up

-          Իտերացիաները, դրանց տևողությունը և իմաստը Agile Մարքեթինգում

-          Արդյունքների գնահատում և ցիկլեր

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնարկը՝  

Տևողությունը՝ 8 ժամ | 4  դաս

Օրերը & ժամերը՝  Երեքշաբթի և հինգշաբթի ժ.` 18։30-20:30

Արժեքը՝  39 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)


Առավելությունը: Մասնակցության ստանդարտ սերտիֆիկատ և  Slice Academy-ում սերտիֆիկացիայի հնարավորություն


ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Մասնակիցներին կարևոր է ունենալ անհրաժեշտ է մասնագիտական փորձ/ կրթություն Մարքեթինգի, PR-ի,  IT կամ Տնտեսագիտության ոլորտում/սեփական բիզնես կամ ղեկավար պաշտոն գոյություն ունեցող բիզնեսում:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության և ներկայացված CV-ների հիման վրա:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93 556810: