“Agile Marketing”
ԴԱՍԸՆԹԱՑ
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց` “Agile Մարքեթինգ” թեմայով: Դասընթացը կվարի Նանե Մաթևոսյանը, ով հանդիսանում է Անկախ Մարքեթինգային Խորհրդատու, դասընթացավար և քոուչեր գրեթե 10 ամյա փորձով, ունի 8 տարվա ակադեմիական կրթություն և MBA աստիճան Մարքեթինգ Մենեջմենթի գծով՝ շնորհված SBS (Swiss Business School)-ի կողմից: Հանդիսանում է հանրահայտ Wix ամերիկյան համակարգի սետրֆրկացված դասընթացավար վեբմաստեր և թվային մարքեթինգ ուղղություններով, ինչպես նաև Slice Consulting ընկերության համահիմնադիրն ու Slice Academy մասնագիտական վերապատրաստման և սերտիֆիկացիայի ծրագրի հիմնադիրը։
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի նպատակն է բացահայտել մարքեթինգի նոր տեխնոլոգիա՝ ժամանակակից շուկայում գոյատևելու համար։ Այժմ արդեն նոր տեխնոլոգիաները մարքեթինգում կրում են կենսական նշանակություն, իսկ անընդհատ թարմացվող գիտելիքներն ու նորույթների փորձարկումը տալիս է իրական մրցակցային առավելություն։ Հավելենք, որ Agile Մարքեթինգը նորույթ է հայկական շուկայում և առհասարակ մատուցվելու է առաջին անգամ։
Դասընթացը նախատեսված է Մարքեթինգի մասնագետների, Մարքեթինգ և PR մենեջերների, բիզնեսմենների, ընկերությունների ղեկավար անձնակազմի, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր ունեն փորձ կամ կրթություն Մարքեթինգի, PR, IT կամ տնտեսագիտության ոլորտում:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի հիմնական թեմաներն են`
- ԹԵՄԱ 1 – Agile Մարքեթինգ՝ ներածական (2 ժամ)
- Ի՞նչ ասել է թե Agile
- Ի՞նչ է Agile Մարքեթինգը
- ԹԵՄԱ 2 – Մարքեթինգ Իրական ժամանակում (2 ժամ)
- Agile Մարքեթինգի գործընթացը
- Agile Մարքեթինգի մոդելները
- ԹԵՄԱ 3 – Agile Մարքեթինգի գործիքները (2 ժամ)
- Agile Մարքեթինգի գործիքները 4 հիմանական P-երի համար
- Scrum-ը Agile Մարքեթինգում
- ԹԵՄԱ 4 – Սպրինտեր և իտերացիաներ (2 ժամ)
- Սպրինտ պլանավորում և Stand-up
- Իտերացիաները, դրանց տևողությունը և իմաստը Agile Մարքեթինգում
- Արդյունքների գնահատում և ցիկլեր
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տևողությունը՝ 8 ժամ | 4 դաս
Օրերը & ժամերը՝ Երեքշաբթի և հինգշաբթի ժ.` 18։30-20:30
Արժեքը՝ 39 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)
Առավելությունը: Մասնակցության ստանդարտ սերտիֆիկատ և Slice Academy-ում սերտիֆիկացիայի հնարավորություն
ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Մասնակիցներին կարևոր է ունենալ անհրաժեշտ է մասնագիտական փորձ/ կրթություն Մարքեթինգի, PR-ի, IT կամ Տնտեսագիտության ոլորտում/սեփական բիզնես կամ ղեկավար պաշտոն գոյություն ունեցող բիզնեսում:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության և ներկայացված CV-ների հիման վրա: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: