UI/UX Դիզայն
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը» հայտարարում են “UI/UX Դիզայն” թեմայով նոր դասընթացի մեկնարկը:
Դասընթացը կվարի Ժենյա Կարապետյանը, ով արդեն 7 տարի է, ինչ զբաղվում է օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնով և առաջիններից է Հայաստանում, ով սկսել է ձևավորել մոբայլ և վեբ հավելվածների և կայքերի ինտերֆեյսներ։
ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագիրը հիմնականում նախատեսված է գրաֆիկ դիզայներների և ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնի ասպարեզում: Դասընթացի հիմնական թեմաները կլինեն հետևյալը՝
- Introduction to UI / UX
- Prototyping
- Designing in XD vol.1
- Designing in XD vol. 2
- Designing for iOS
- Designing for iOS and creating App icon using XD
- Designing for Android
- Web design principles 1
- Web design principles 2
- UI Design principles
- All about design handoff
- Colors, composition and typography
Դասընթացին յուրաքանչյուր մասնակցին կտրվի անհատական հանձնարարություն, որը պրեզենտացիայի տեսքով պետք է ներկայացվի վերջին դասաժամին: Մասնակիցները նաև կհանձնեն թեստեր՝ հիմնված դասընթացի հիմանական թեմաների և տերմինների վրա։
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի մեկնարկը՝ 2021
Դասընթացի տևողությունը՝ 42 ժամ / 17 դաս
Դասընթացի օրեր՝ Չորեքշաբթի և Շաբաթ
Դասընթացի արժեքը՝ 105 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը)
Նախնական գիտելիքներ՝ գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: