"Graphic design for Teens" ITeenschool

 

Միջոցառման Տեսակը: Գրաֆիկ դիզայնի դպրոց

Մակարդակ: Սկսնակ

Տեխնոլոգիա: Adobe Illustrator, Adobe Photoshop

Ժամանց: Սոցիալիզացիա, թիմային աշխատանք

Տևողություն: Շաբաթական 2-ական դաս 2-ական ժամով

Տարիք: 12-16

 

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել խորացված գիտելիքներ Գրաֆիկ դիզայնի վերաբերյալ, որն այսօրվա աշխատաշուկայում ամենատարածված և պահանջված հմտություններից է: 

Դասընթացը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ տեսական և գործնական։ Գործնական մասում աշակերտները կկարողանան գործածել իրենց տեսական գիտելիքները և դրանց ավելացնելով Adobe Illustrator և Photoshop ծրագրերի գիտելիքները իրականացնել բրենդավորման, տպագրական նյութերի հետ աշխատանքի , փաթեթավորման և այլ նախագծեր։

Տեսական մասում աշակերտները կծանոթանան մասնագիտության համար կարևոր նյութերին, ինչպիսիք են՝ գունային տեսություն, տիպոգրաֆիա, դասավորություն, լուսանկարչություն, բրենդավորման գործընթաց և այլն։

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Գործնական թեմաներ՝ 

  • Adobe Photoshop ծրագրի խորացված ուսումնասիրություն

- Adobe Photoshop-ում առկա գործիքների ուսուցում

- Աշխատանք շերտերի հետ

- Նկարների գունային մշակում

- Գործնական աշխատանքներ - Աշխատանք Mockup-ների հետ

 

  • Adobe Illustrator ծրագրի խորացված ուսումնասիրություն

- Adobe Illustrator-ում առկա գործիքների ուսուցում

- Վեկտորային պատկերների ստեղծում

- Տարբերանշանի ստեղծում

 

 

Տեսական թեմաներ՝

  • Գունային տեսություն

- Ինչպե՞ս են առաջանում գույները

- Աշխարհը՝ գույների միջոցով

- Գունային համադրում և կարգավորումներ

- Գույների ընտրման մեթոդաբանություն

- Գունային ասոցիացիաներ

  • Տիպոգրաֆիա

- Տիպոգրաֆիան դիզայնում՝ ընդհանուր նկարագիր

- Տառատեսակներ (Serif և Sans-Serif)

- Keyring և Spacing

- Տեքստային հիերարխիա

- Տառատեսակների համապատասխանեցում

  • Լուսանկարչություն

- Լուսանկարչության հիմունքներ

- Կոմպոզիցիա և դասավորություն

- Գունային տեսությունը լուսանկարչության մեջ

- Նկարների ճիշտ ընտրություն

  • Բրենդավորում

- Բրենդավորման գործընթաց, քայլ առ քայլ նկարագիր

- Ուսումնասիրություն և հաղորդակցություն հաճախորդի հետ

- Լոգոների ստեղծում, լոգոների տեսակներ

- Բրենդի այլ բաղադրիչների կազմում և մշակում



Կարողությունների Զարգացում

  • Գաղափարի Զարգացում
  • Տեխնիկական անգլերեն
  • Բիզնես միջավայրեր
  • Մարքեթինգ և Ռազմավարություն
  • Ներկայացուցչական հմտություւններ
  • TRIZ


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Դասընթացի մեկնարկը` Սեպտեմբերի 11, 2023

Դասընթացի տևողությունը՝ շաբաթական 2-ական դաս 2-ական ժամով / 7-8 ամիս

Դասընթացի օրեր՝  Երկուշաբթի և չորեքշաբթի 16:00 - 18:00

Դասընթացի արժեքը՝  33 000 ՀՀ դրամ (ամսական) 

 

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 55 68 10 կամ  041 55 68 16:

 


Սկսի՛ր գրաֆիկ դիզայնի ուսուցումն այս դասընթացով,

Ստեղծի՛ր սեփական դիզայներական նախագծեր։

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)