«Ղեկավարի հմտությունների զարգացում և արդյունավետ կառավարում»

ԴԱՍԸՆԹԱՑ

 

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են 1-օրյա բիզնես դասընթաց` «Ղեկավարի հմտությունների զարգացում և արդյունավետ կառավարում» թեմայով: Դասընթացը կվարի աշխատանքի իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարման դասախոս և պրակտիկ մասնագետ՝ Տիգրան Կիրակոսյանը:


 ՆԿԱՐԱԳԻՐ

Այսօր, երբ առաջադիմելու համար բավարար չէ պարզ կանոններին հետևելը, երբ անհրաժեշտ է անընդմեջ փնտրել և գտնել նոր, ավելի բարենպաստ ճանապարհներ արդյունքի հասնելու համար, ղեկավարների կատարելագործումը դարձել է կազմակերպության կենսունակության և զարգացման խնդիր:


Դասընթացը նախատեսված է՝

 

  • Կազմակերպությունների փորձառու, ինչպես նաև միջին օղակի ղեկավարների,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավարների,
  • Բիզնեսի սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները, բարձրացնել որակավորումը կառավարման ոլորտում և ստանալ առավելագույն արդյունք աշխատանքում

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝

  • Ձեռք կբերեն գիտելիքներ կառավարման տեսության վերաբերյալ
  • Կբարձրացնեն անձնական արդյունավետությունը աշխատանքում
  • Ձեռք կբերեն արդյունավետ աշխատանքի մոտիվացման հմտություններ
  • Կկարողանան ավելի լիարժեք օգտագործել անձնակազմի ներուժ
  • Կտիրապետեն կառավարման գործիքների և հմտությունների

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Ղեկավարման գործընթացի գործառույթները
  •  Աշխատանքի դերը մարդու կյանքում
  •  Արդյունավետ աշխատանքի կարևորությունը
  •  Աշխատակազմի Էֆեկտիվ  կառավարման 10 գործիք

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


 Դասընթացի տևողությունը՝ 2.5 ժամ /1 օր
Դասընթացի ժամերը՝ 18:30-21:00 
Դասընթացի արժեքը՝ 8 500 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:

  

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: