Մեր Սեմինարների Թեմաները


Մինչ օրս Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը կազմակերպել է սեմինարներ հետևյալ թեմաներով`

  • Նորորարություններ ձեռնարկություններում: Գործնական առաջադրանքներ

Բնութագիր. Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ներկայիս վիճակը և ապագա միտումները: Սեմինարը նվիրված է եղել ձեռնարկությունների զարգացմանը վերաբերող հարցերին և գործնական առաջադրանքներին, ինչպես նաև ռազմավարական անհրաժեշտությանն ու բիզնեսի աճի վրա ազդող գործոններին:

  • Համակարգչային գրաֆիկական դիզայն: Photoshop & Corel Draw/3D Max

Բնութագիր. Մեր համակարգչային գրաֆիկական դիզայնի սեմինարը զուգորդել է ստեղծագործականը տեխնոլոգիայի հետ, որպեսզի կապի ստեղծարար և գրավիչ գաղափարների ու ինֆորմացիայի կարևորությունը ներկայիս դիզայնի հետ: Սեմինարի գլխավոր նպատակը մասնակիցներին գրաֆիկական դիզայնի հիմնական հասկացությունների ուսուցումն էր: Սեմինարը նախատեսված էր այն աշակերտների համար, որվքեր պլանավորում էին մտնել դիզայնի չափազանց հետաքրքիր աշխարհ:

  • Web ծրագրերի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացում

Բնութագիր. Սեմինարի հիմնական քննարկվող թեմաներն են եղել. “Ինչու՞ HTML5 և CSS3”, “Ժամանակակից JavaScript ծրագրավորում”, “Ի՞նչ է “Web Storage”-ը”, “JSON”: Բրաուզեր տեխնոլոգիաների և HTML5-ի աճի արագ տեմպերը բազմաթիվ հնարավորություններ ու մարտահրավերներ էին ներկայացնում web ծրագրերը զարգացնողների համար: HTML5-ը, JavaScript-ը և CSS3-ը իրենց նոր հնարավորություններով հզոր գործիքներ են ստեղծում ծրագրավորողների համար:

  • Adobe Edge CC : նորարարություն

Բնութագիր. Սեմինարը վերաբերում էր  Adobe Edge-ի նոր առանձնահատկություններին, որոնք մեզ թույլ են տալիս CSS-ի միջոցով ստեղծել և հրապարակել դինամիկ, ինտերակտիվ ու անիմացիոն կայքեր, համակարգչի էկրանների համար: Սեմինարը նախատեսված էր դիզայներների, ֆոտոնկարիչների և կայքեր ստեղծողների համար, ովքեր ցանկանում էին սովորել Adobe Edge-ի առաջարկած նոր առանձնահատկությունների և հնարավորությունների մասին:

  • Android Application Development 

Բնութագիր. Սեմինարը նախատեսված էր Android ծրագրի զարգացման հիմնադրույթների ներածության և hands-on Android ծրագրի զարգացման փորձի ձեռք բերման համար: Սեմինարը հնարավորություն էր տալիս առաջնորդել դեպի զարգացում, փորձարկել և տեղակայել ծրագրերը սարքավորումների մեջ:

  • Linux և ծրագրավորման հասկացություններ

Բնութագիր. Սեմինարը բաժանված է եղել երեք բաժինների՝ ներածական քննարկում Linux-ի մասին, hands-on նիստ Linux Terminal հրահանգների մասին և BASH scripting: Սեմինարը արդյունավետ և շահավետ էր մասնակից-ուսանողների համար: Հուսով ենք, հաջողակ վաղվա օրվա համար նրանք կկիրառեն սեմինարից ստացած գիտելիքները:

  • և այլն ...

Առկա դասընթացներին ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ: