Բարձր Արտադրողականության Հաշվողական Լուծումներ

(High Performance Computing)


Հաշվի առնելով այն, որ Բարձր Արտադրողականության Հաշվողական լուծումների կարիքն  ու օգտակարությունը  բիզնես միջավայրում արագ տեմպերով աճում և զարգանում է, գործնականում  ավելի ու ավելի դժվար է դառնում ապահովել  նմանատիպ ենթակառուցվածքներ և հնարավորություններ տրամադրող ուսումնական կենտրոն:

Ուստի, C-DAC- ը (Centre for Development of Advanced Computing) ստեղծել է “Ազգային PARAM Սուպերհաշվարկման կենտրոն”, որը տրամադրում է սուպերհաշվարկային լուծումների հնարավորություններ շատ հաստատությունների տարբեր ոլորտների համար, որոնք կարիք ունեն նման գործիքների` տարբեր տեսակ ծրագրեր մշակելու համար:


Մեր սուպերհամակարգիչների ծրագրային միջավայրը բաղկացած է`

  • Զուգահեռաբար գործող գրադարաններից` հիմնված MPI չափանիշների վրա
  • C, C++, Fortran լեզուների համար զուգահեռաբար գործող կարգավորիչներից` MPI չափանիշների աջակցությամբ
  • Բարձր օպտիմիզացված Մաթեմատիկական Գրադարաններից
  • Համակարգի կառավարման և ադմինիստրացիոն միջավայրից
  • PARAM համակարգչի աշխատանքի պլանավորումից և ծրագրային հետևողականությունից
  • LINUX օպերացիոն համակարգի վրա հիմնված ֆայլերի համակարգից
  • Ցանցային անվտանգության համար նախատեսված ծրագրերից

Մենք ունենք  Բարձր Արտադրողականության  Հաշվողական Տեխնոլոգիաների հետևյալ  գիտական լուծումները`

  • Բիոինֆորմատիկա
  • Վերջավոր տարրերի անալիզ
  • Սեյսմալոգիա
  • Նյութական գիտություններ
  • Կլիմայագիտություն
  • Հաշվողական քիմիա
  • Հաշվողական հիդրոդինամիկա

Մենք սերտ համագործակցում ենք տարբեր գիտական կազմակերպությունների հետ, որպեսզի սահմանենք առաջնահերթ ոլորտները` շարունակական հետազոտություններ իրականացնելու համար: