"Web for Teenagers" Ամառային Դպրոց

(12-16 տարեկանների համար)

 

 

Միջոցառման Տեսակը: Ծրագրավորման Դպրոց

Տարիք: 12-16

Մակարդակ: Սկսնակ

Տեխնոլոգիա: HTML, CSS, Bootstrap

Soft հմտություններ21րդ դարի արդիական հմտությունների զարգացում

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

AITC / EIF-ը սիրով հայտարարում է Ամառային Վեբ Ծրագրավորման Դպրոցի ծրագիրը` 12-16 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ։ Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում, մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): Ուսուցման ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:

Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ:

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է հետևյալ կետերի վրա`


Web Ծրագրավորում

  • HTML
  • CSS
  • Bootstrap

Responsive Web Site


21րդ դարի արդիական հմտությունների զարգացում

  • Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր
  • Մարքեթինգ և Ռազմավարություն
  • Ներկայացուցչական հմտություններ
  • Տեխնիկական անգլերեն
  • Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում
  • Ծանոթացում գիտության հետ (հետաքրքրիր փորձեր)

Ժամանց

  • Teambuilding
  • Թիմային Աշխատանքներ
  • Փորձի փոխանակման սեմինարներ
  • Այց ՏՏ ընկերություն

ԱՐԴՅՈՒՆՔ

Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել վեբկայքի վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնարկը՝ Հունիսի 21, 2021

 

Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։30-14:30

Տևողություն: շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2,5 ժամ (1 ամիս)

Արժեքը՝ 65 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը) 

 

 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր հիմնական թիրախային խումբը 12-16 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 /93 /99 556810, +374 41 55 68 16 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեր կենտրոն:

 

 


Սկսի՛ր վեբ ծրագրավորումը այս դասընթացով

Ոչ միայն այցելիր վեբկայքեր, այլ նաև կառուցիր!

 

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)