Ամառային "Coding for Kids" Դպրոց

(8-11 տարեկանների համար)

 

 

 

AITC/EIF կենտրոնը հայտարարում է  "Coding for Kids" Ամառային դպրոցի ծրագիրը` 8-11 տարեկան երեխաների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով:

 

Ծրագրի ընթացքում երեխաները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն MIT Media Lab-ի «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ:  Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:

 

Երեխաները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:



ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

• Scratch

• Code.org

• CodeMonkey

 

21րդ դարի արդիական հմտությունների զարգացում

• Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր

• Մարքեթինգ և Ռազմավարություն

• TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)

• Նախագծերի ներկայացման հմտություններ

• Տեխնիկական անգլերեն

• Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում

• Ծանոթացում գիտության հետ (քիմիական հետաքրքրիր փորձեր)

 

Ժամանց

• Teambuilding

• Փորձի փոխանակման սեմինարներ

• Այց IT ընկերություն

 

ԱՐԴՅՈՒՆՔ

Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել անիմացիաների և համակարգչային խաղերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին երեխաները կստանան վկայականներ:



ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնարկը՝ Հունիսի 12, 2024

Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30

Տևողություն: շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)

Արժեքը՝ 69 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

 



ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր հիմնական թիրախային խումբը 8-11 տարեկան աշակերտներն են, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 /93 /99 556810, +374 41 55 68 16 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեր կենտրոն:

 

 


Մի կորցրու հնարավորությունը մուտք գործելու անիմացիայի և ծրագրավորման ոլորտ!

Դու ի՛նքդ կարող ես  ստեղծել համակարգչային խաղեր!

 

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)