Դասընթաց՝ նախատեսված միայն մեծահասակների համար


Նոր և հետաքրքրիր՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր է նախատեսել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը: 


Հաշվի առնելով համակարգիչներից օգտվելու ժամանակակից պահանջները և այդ գիտելիքների անհրաժեշտությունը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նախաձեռնել է մեծահասակների համակարգչային տարրական գիտելիքների ձեռբերման դասընթաց:


Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար:  Այս դասընթացին մասնակցելու արդյունքում  մեծահասակները հնարավորություն կունենան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն),  կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:  


Դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում: Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը գործում է 2011թ նոյեմբերից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: