Սիսիանում անցկացվել են  Java և Web ծրագրավորման դասընթացներ 


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը կազմակերպել են Java և Web ծրագրավորման դասընթացներ սկսնակների համար: «Դասընթացները շատ հետաքրքիր և արդյունավետ էին, հուսով եմ, որ հետագայում ձեռք բերված գիտելիքի շնորհիվ կարող եմ զբաղվել մեծ նախագծերով»,- նշեց դասընթացի մասնակից Կարեն Հովհաննեսյանը:  


Հուլիսի 26-ից մեկնարկած դասընթացներին մասնակցել են 8 հոգի: Ծրագրի ընդհանուր տևողությունը 144 ժամ էր, որը դասավանդվել է 24 օրվա ընթացքում /օրական 6 ժամ/: Դասընթացը վարել են Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնի լավագույն դասընթացավարներ Կարեն Պետրոսյանը և Արտակ Կոլյանը: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:


Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնում կազմակերպվում են ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: