«ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի II փուլը ապրիլի 8-ին


Ապրիլի 8-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: 


Մրցույթի նպատակն է. 


բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները: 

ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: 


Այս տարի մրցույթին մասնակցում են 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45  և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից: Աշակերտները կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանան պատվոգրեր և մրցանակներ:


«Ոզնի» մրցույթը ստեղծվել է 2010թ.-ին: Այն ամենամյա համակարգչային մրցույթ է և ձևաչափով միակն է Հայաստանում:  Մրցույթը նպաստում է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը:Մրցույթի գլխավոր աջակիցը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է՝ իր Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներ են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը), գործընկերը Նաիրի համընկերություն: Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը: 


Նշենք, որ մրցույթը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ից Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 5, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ):