Linux
Դասընթացի Ծրագիր
“LINUX-ի Հիմունքներ”
(Փուլ 1)
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Լինուքս Օպերացիոն Համակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է Լինուքսի կարևորագույն ասպեկտները, ինչպիսիք են Լինուքս Կերնել, Լինուքս գործընթացներ, ֆայլերի համակարգում և այլն: Դասընթացը կտրամադրի անհրաժեշտ հմտություններ Լինուքսի հիմնական հասկացությունների եւ գործիքների մասին: Դասընթացը ներառում է Լինուքսի հիմնական հրամանները, ինչպես նաև Լինուքսի և այլ հայտնի օպերացիոն համակարգերի տարբերությունները և ցույց կտա, որ Լինուքսի օգտագործումը կբացի ամբողջովին նոր համակարգչային աշխարհ: Այլ կերպ ասած կփաստի, որ Լինուքս օգտագործողը պասիվ առարկա չէ, որն արձագանքում է զուտ նրան, ինչ իրեն թույլ է տալիս օպերացիոն համակարգը, այլ ակտիվ ծրագրավորող է, ով ունի ամբողջական վերահսկողոություն ողջ օպերացիոն համակարգի վրա: Դասընթացի ավարտին մասնակիցները կանցնեն համապատասխան տեստավորում, և կանցնեն հաջորդ փուլ:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել Լինուքս համակարգի բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, հասկանալ Լինուքսի ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կառավարել Լինուքսի ֆայլերը: Ստեղծել, փոփոխել և ջնջել ֆայլեր, կառավարել գործընթացները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ, հասկանալ ֆայլի համակարգը, իրականացնել հիմնական տեքստի մանիպուլյացիա, գրել պարզ սցենարներ, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները`
- Լինուքս համակարգի հակիրճ նկարագիր
- Լինուքսի գործունեության հիմնական սկզբունքները
- Օգտագործողները, խմբերը և գաղտնաբառերը
- Լինուքսի ֆայլային համակարգերը. Ֆայլերի թույլտվությունները
- Արտոնյալ օգտագործող (root). Արտոնյալ օգտագործող դառնալու
- հնարավորությունները (su, sudo)
- Լինուքսի պրոցեսները և ենթապրոցեսները
- INIT/Upstart պրոցես
- Պրոցեսների կառավարում. Ազդանշաններ
- Տեքստային ֆայլերի հետ աշխատելու հիմնական հնարավորությունները
- Որոշ օգտակար հրամաններ
- Օգտագործողների հաշվեհամարները. Մուտք և ելք
- Կարևոր ֆայլերի կառուցվածքը
- Լինուքսի կառուցվածքը. Միջուկ (kernel). Մոդուլներ
- Համակարգի սկզբնական բեռնավորում. Բեռնավորող ծրագրեր. MBR
- Տեքստային խմբագրիչներ
- Պարբերական պրոցեսներ (cron)
- Ծրագրային փաթեթներ. Արխիվացում:
- Լինուքսի հրամանների տողը
- Shell ինտերպրետատորների ներկայացում
- Shell ծրագրավորման լեզու: Shell լեզվով ծրագրավորման հիմունքներ
- Գրաֆիկական միջավայրի ներկայացում (X Window,KDE,GNOME)
- Լինուքս օպերացիոն համակարգի տեղադրում
Դասընթացի մեկնարկ՝ նոյեմբեր 23, 2023
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և հինգշաբթի, 19։00-21։00
Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ / 10 դաս
Դասընթացի արժեքը՝ 62 000 ՀՀԴ (1.5 ամսվա արժեքը)
Մասնակիցները պետք է ունենան համակարգիչների հետ աշխատելու տարրական մակարդակի աշխատելու փորձ: Որևէ օպերացիոն համակարգի հետ աշխատելու փորձը առավելություն կլինի:
“LINUX-ի Կառավարում և Ցանցային Հիմունքներ”
(Փուլ 2)
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր արդեն ունեն որոշակի իրական պրակտիկ փորձ Linux-ի հետ և ցանկանում է խորացնել Linux համակարգի և ցանցային կառավարման գիտելիքները և փորձը: Դասսընթացի շրջանակներում կքննարկվեն Linux-ի կարևորագույն ասպեկտները: Ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Linux-ի հիմնական հրամանները և դրանք տիրապետելու անհրաժեշտ հմտությունները, ինչպես նաև Linux-ի “հզոր” գործիքները: Դասընթացի ավարտից հետո այս մասնակցիները ձեռք կբերեն Linux համակարգի հիմնական կառավարման և ցանցային գիտելիքները: 2-րդ փուլի ավարտից հետո մասնկիցները անցնում են համապատասխան տեստավորում՝ հաջորդ փուլ փոխադրվելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի ժամանակ հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա.
- Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ
- Boot Process, Hard Drives, File System, Users and Groups, System Logs կառավարում
- Ընդլայնված BASH Shell Scripting
- Linux Network հիմունքներ՝ TCP/IP տեղադրումը Linux-ում, Linux Routing.
- Application Level Network Security Issues
- Remote Access – SSH, SCP, SFTP
Դասընթացի արդյունքում մասնակիցները՝
- Ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ Լինուքս համակարգի և ցանցային կառավարման մասին:
- Տեսական գիտելիքներից բացի ձեռք կբերեն գործնական հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան տիրապետել Լինուքս համակարգով աշխատող սերվերների կառավարման հիմունքներին:
- Ձեռք կբերեն հանրաճանաչ CentOS (Community ENTerprise Operating System) Լինուքս համակարգի և ցանցային առավարման փորձ:
Դասընթացի մեկնարկը՝ հունվար 2024
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և հինգշաբթի, 19։00-21։00
Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ / 15 դաս
Դասընթացի վճարը՝ 95 000 ՀՀԴ (2 ամսվա արժեքը)
ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ Մասնակիցները պետք է ունենան Լինուքս օպերացիոն համակարգի որևէ տարբերակի հետ (օրինակ՝ CentOS, Fedora, Ubuntu, Debian և այլն) տարրական մակարդակի աշխատելու փորձ: TCP/IP ցանցային սկզբունքների իմացությունը նույնպես կենսական նշանակություն ունի: "Լինուքսի Հիմունքներ (Փուլ 1)" դասընթացում ստացած գիտելիքները առավելություն կլինեն:
“ԼINUX-ը` Ցանցային Սերվեր”
(Փուլ 3)
ՆԿԱՐԱԳԻՐ
Այս դասընթացը նախատեսված է այն անձանց, ովքեր արդեն ունեն Linux ՕՀ-ի փորձ և ցանկանում են գործարկել Linux ցանցային սերվեր՝ ցանցի մատուցվող ծառայությունների հետ: Դասընթացի ընթացքում կքննարկվեն Linux-ի շատ կարևոր ցանցային ծառայությունների իրականացումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ: Հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա.
- DNS ծառայության կառուցվածք և կարգավորումներ:
- Լինուքս միջավայրում DNS ծառայություն կազմակերպելը:
- Էլ. փոստի ծառայության կառուցվածք և կարգավորումներ:
- Լինուքս միջավայրում Էլ. փոստի ծառայություն (SMTP, POP, IMAP արձանագրությունները) կազմակերպելը:
- Լինուքս միջավայրում Վեբ սերվերի ծառայություն կազմակերպելը:
- Լինուքս միջավայրում Proxy ծառայություն կազմակերպելը:
- Լինուքսի ցանցային անվտանգության տեսական և գործնական գիտելիքներ:
- Լինուքս միջավայրում ցանցային հոսքերի կառավարում (iptables, NAT):
Դասընթացը նախատեսված է՝ այն անհատների համար, ովքեր ցանկանում են կազմակերպել ցանցային սերվեր Լինուքս (Linux) օպերացիոն համակարգի օգնությամբ:
Դասընթացի մեկնարկը՝ մարտ, 2024
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և հինգշաբթի, 19։00-21։00
Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ / 15 դաս
Դասընթացի վճարը՝ 98 000 ՀՀԴ (2 ամսվա արժեքը)
ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ Մասնակիցները պետք է ունենան Լինուքս օպերացիոն համակարգի որևէ տարբերակի հետ (օրինակ՝ CentOS, Fedora, Ubuntu, Debian և այլն) միջինից բարձր մակարդակի աշխատելու փորձ: TCP/IP ցանցային սկզբունքների իմացությունը նույնպես կենսական նշանակություն ունի: "Լինուքսի Հիմունքներ (Փուլ 1)” և "Լինուքսի կառավարման և ցանցային հիմունքներ (Լինուքս, Փուլ 2)” դասընթացներում ստացած գիտելիքները առավելություն կլինեն:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: