Մեր Մասին
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է “Ձեռնարկությունների Ինկուբատոր” հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ զանազան թիրախային խմբերի համար. ուսանողներ, մասնագետներ, դասախոսներ կամ յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է և կամենում է սովորել, կարող է մասնակցել դասընթացներին:
Կենտրոնը գործում է սկսած 2011 թվականի նոյեմբերի 7-ից:
Մենք պարբերաբար ուսումնասիրում ենք գիտելիքի նորագույն ոլորտները, ինչպես նաև նորանոր ուսումնական մեթոդներ` ապահովելով արդիականություն և բարձր որակ մասնակիցների համար:
Ծրագրի հիմնական նպատակներն են`
- ՏՏ ոլորտի դասընթացների կազմակերպում
- Դասախոսների վերապատրաստում
- Փոխանակման ծրագրեր
- Համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանում
Ուսումնական գործունեության հետ համատեղ , Կենտրոնը իրականացնում է նաև արդի գիտահետազոտական աշխատանքներ համապատասխան ծրագրային ապահովման սարքավորումներով զինված լաբորատորիայում` ներառյալ ՊԱՐԱՄ գերհամակարգիչ, Բարձր Արտադրողականության Հաշվողական Տեխնոլոգիայով /ԲԱՀՏ/ հետազոտությունների իրականացում, դասընթացների նյութեր և ուսումնական գրքեր. կենտրոնում առկա է 6000 ՏՏ ոլորտի գրքերից բաղկացած գրադարան:
Կենտրոնում անցկացվում են նաև մասնագետների համար նախատեսված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ: Հնարավոր է ցանկության դեպքում կազմակերպել նաև հատուկ ՏՀՏ դասընթացներ հատուկ խմբերի, համալսարանների կամ որևէ կազմակերպության համար: Այսպիսով, եթե դուք ՏՀՏ ոլորտի ռեսուրսների կարիք ունեք, մենք վստահաբար կարող ենք Ձեզ աջակցել գիտելիքների սկսնակ մակարդկակից մինչև R&D.