“3DsMax: Գրաֆիկա և Անիմացիա

ՆԿԱՐԱԳԻՐ 

Այս դասընթացի հիմնական ուղղությունը կլինի 3Ds MAX ծրագրի միջոցով մասնակիցներին առավելագույնս սովորեցնել եռաչափ միջավայրում գրաֆիկայի և անիմացիայի դիզայնի հիմքային կոնցեպտներին: Դասընթացը կընձեռի ստեղծագործական աճի հնարավորություն, իսկ հատուկ մշակված ծրագիրը և անհատական մոտեցումն առավելագույնս կարտացոլեն ուսանողների առկա պոտենցիալը: Դասընթացը կիրականացվի 3 փուլով:

Այս դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր մտադիր են ոտք դնել դիզայնի անչափ հետաքրքիր ոլորտը: Սա լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց կյանքում կատարել շրջադարձ և ձեռք բերել նոր ու պահանջված մասնագիտություն:  Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

 


 

“3DsMax: Մոդելավորում

(Փուլ 1)

ՆԿԱՐԱԳԻՐ 

Ցանկացած բարդության և բնույթի եռաչափ օբյեկտների ստեղծում` ճարտարապետական հատակագծի հիման վրա եռաչափ շենք կամ կառույց, ինտերիեր և էքստերիեր, մարդու մարմին, մարդու դենք, ավտոմեքենա, կենդանիներ, պերսոնաժներ, կահույք և այլն...

Դասընթացի 1-ին փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • Դիտման պատուհանների հետ աշխատանքը
  • 3ds Max ծրագրի արտաքին տեսքը և ստրուկտուրան
  • Ֆայլերի հետ աշխատանքը
  • Չափման միավորի կարգավորումներ և ինտերֆեյսի պարամետրեր
  • Երկրաչափական օբյեկտներ
  • Օբյեկտների ակտիվացում  և  հատկությունների ամրագրում
  • Օբյեկտների տրանսֆորմացիա
  • Օբյեկտների կլոնավորում (կրկնօրինակում)
  • Օբյեկտների խմբավորում և նրանց միջև կապի ստեղծում
  • Մոդիֆիկատորներ
  • Երկչափ  (2D)  գծային օբյեկտներ
  • Poly տեսակի օբյեկտներ
  • Mesh տեսակի օբյեկտներ
  • Pach տեսակի օբյեկտներ
  • NURB տեսակի օբյեկտներ
  • Կոմպոզիտային օբյեկտներ
  • Մոդելավորման մոդիֆիկատորներ

 

Դասընթացի մեկնարկը՝  Հունվար, 2024

Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս

Դասընթացի արժեքը՝ 115 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

Մասնակիցներին որևէ նախնական գիտելիքներ հարկավոր չեն:

 


 

“3DsMax: Մատերիալ և Ռենդեռ

(Փուլ 2)

ՆԿԱՐԱԳԻՐ 

Scanline render և VRAY render: Ուսումնասիրվում են բոլոր մատերիալները և նրանց մեջ աշխատող կոմպենետները: Իրականին շատ մոտ ֆոտոռեալիստիկ ռենդեռ:

 

Դասընթացի 2-րդ փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • Մատերիալների հատկությունները
  • Material Editor պատուհանի  ղեկավարման տարրերը
  • Ստանդարտ մատերիալներ
  • Քարտեր  (Maps)
  • Մատերիալների տեսակները
  • Քարտերի տեղադրման մոդիֆիկատորներ
  • Կամերաներ
  • Լուսային օբյեկտներ և լուսավորման հիմնական մեթոդները
  • VRAY տեսակի ռենդեռ

 

Դասընթացի մեկնարկը՝ Մարտ, 2024

Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս

Դասընթացի արժեքը՝ 120 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 


“3DsMax: Անիմացիա

(Փուլ 3)

ՆԿԱՐԱԳԻՐ 

Հասկանալ շարժումը` անիմացիան և ստիպել օբյեկտին շարժվել այնպես, ինչպես Դուք եք ցանկանում, օրինակ մարդու կամ պերսոնաժի անիմացիա, գովազդային հոլովակ և այլն...

Դասընթացի 3-րդ փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • Անիմացիայի հիմունքները
  • Բանալի (առանցքային) կադրեր
  • Գոտիների (tracks) վահանակ
  • Դիտում և բանալիների խմբագրում
  • Motion աշխատատարածք
  • Անիմացիայի պարամետրերը
  • Անիմացիա սահմանափակումների և ղեկավարիչների (controller) հիմքով
  • Animation Layers գործիքների վահանակ
  • Անիմացիայի հերթականությունների պահպանում
  • Անիմացիոն մոդիֆիկատորներ
  • Անիմացիա արտահայտությունների (script) միջոցով
  • Պարամետրերի անիմացիոն կապ
  • Անիմացիոն կորեր
  • Անիմացիոն պերսոնաժ
  • Ուղիղ և հակառակ կինեմատիկա
  • Պերսոնաժի անիմացիա CAT գործիքների միջոցով
  • Պերսոնաժի մակերեսային ծածկույթ
  • Տարածական շեղումներ
  • Ֆիզիկական իրական շարժման նմանեցում MassFX-ի միջոցով

 

Դասընթացի մեկնարկը՝ Մայիս, 2024

Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս

Դասընթացի արժեքը՝ 125 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: