«Արդյունավետ կառավարման հմտություններ»  բիզնես-դասընթաց


Արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է տիրապետել պլանավորման, կազմակերպման, խնդիրների լուծման, թիմերի ձևավորման և առաջնորդման հմտություններին։ 

Մասնակցելով այս դասընթացին՝ դուք ձեռք կբերեք կամ կբարելավեք կառավարման այս բոլոր հմտությունները և կստանաք նոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար:

Դասընթացը վարում է Մարգարիտա Բաբուրյանը, ով ունի 15 տարվա բիզնես դասընթացների վարման փորձ և հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) անդամ։


ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝

  • Արդյունավետ կառավարման սկզբունքների հստակեցում
  • Թիմի ստեղծման և առաջնորդման հմտությունների ձեռքբերում
  • Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հաստատում
  • Լիազորման և խրախուսման հմտությունների ձևավորում
  • Պլանավորման, որոշումների ընդունման, խնդիրների լուծման հմտությունների զարգացում
  • Կոնֆլիկտների և ժամանակի կառավարման հմտությունների զարգացում


ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ`

  • Կառավարման հիմունքներ
  • Թիմերի ստեղծում և առաջնորդում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Կոնֆլիկտների կարգավորում
  • Առաջնորդություն
  • Լիազորում և մոտիվացիա
  • Ժամանակի կառավարում
  • Խնդիրների լուծում

Դասընթացի ամփոփում և գնահատում

 


ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝ 

  • Ցածր և միջին օղակների ղեկավարների
  • Աշխատանքային խմբերի ղեկավարների
  • Գործարարների համար

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Տևողությունը՝  10 ժամ / 4 դաս

Արժեքը՝ 24 500 AMD (ԱԱՀ-ն ներառված է)


Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:

  

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: