Կորպորատիվ Դասընթացներ



Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը կազմակերպում է նաև կորպորատիվ դասընթացներ՝ ըստ կազմակերպության պահանջի:  Մենք ունենք ավելի քան 4 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, բանկային և կրթական ոլորտների կազմակերպությունների համար դասընթացների և սեմինարների կազմակերպման և իրականացման գործում: Մեր գործունեության ընթացքում (2012-2015թթ.) մենք վերապատրաստել ենք ավելի քան 2000 մասնակից:


Հաշվի առնելով կազմակերպության աշխատակիցների պահանջները և գիտելիքների տարբեր մակարդակները՝ մենք մշակում ենք դասընթացների ծրագրեր ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր ձգտում են էլ ավելի խորացնել սեփական գիտելիքները:


Ընդհանուր առմամբ, AITC-ում անցկացվում են դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • Ծրագրավորում և ՏՏ (Java, Web, C++, MySql, Linux, Android, iOS)
  • Գրաֆիկա և Դիզայն (3DsMax, Corel Draw, Adobe Photoshop, Flash Animation)
  • Կառավարում և Շուկա (Նախագծերի Կառավարում, Մարքեթինգ, ՄՌԿ)


Մեր դասընթացները վարում են երկար տարիների աշխատանքային փորձով, ակադեմիական հավատարմագրերով և համապատասախան դասավանդման հմտություններով   դասախոսներ:


Մեր թիմը պատրաստ է համագործակցել կազմակերպությունների հետ և մշակել ու առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են ձեր կազմակերպության կարիքների բավարարմանը: Վերապատրաստման ծրագրերը կբարձրացնեն ձեր աշխատակցի անհատական, թիմային և կազմակերպչական արդյունավետությունը՝ թույլ տալով լինել ավելի մրցունակ: Վերապատրաստման դասընթացները մասնակիցներին կտան գիտելիքներ, հմտություններ և խորհուրդներ, որոնք նրանք կարող են կիրառել աշխատանքում:

Հավելյալ տեղեկատվության համար, խնդրում ենք գրել info@armindia.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 10 55 68 10 հեռախոսահամարով: