Մեր  Դասընթացները


Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է դասընթացներ տարբեր թիրախային լսարանների համար: Յուրաքանչյուր ոք. ուսանողներ, մասնագետներ, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերայի ուղին ՏՀՏ ոլորտում կամ ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիքն են Ծրագրավորումը, Օպերացիոն Համակարգերը, Մարքեթինգը, Մարդկային Ռեսուրսները և Նախագծերի Կառավարում, կարող են կապվել մեզ հետ կամ այցելել մեր կենտրոն: 

 

Ընդհանուր առմամբ, AITC-ում անցկացվում են դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • Web տեխնոլոգիաներ
  • Java տեխնոլոգիաներ
  • Database տեխնոլոգիաներ
  • Linux օպերացիոն համակարգ
  • Ցանցային կառավարում և տեղեկատվական անվտանգություն
  • Մոբայլ ծրագրավորում (Android, iOS)
  • Զուգահեռ հաշվարկներ (PARAM)
  • Գրաֆիկական դիզայն (Corel Draw, Adobe Photoshop)
  • Մարքեթինգ և վաճառք
  • Վիճակագրական վերլուծություն SPSS-ի օգնությամբ
  • Ծրագրային կառավարում և MS Project 2010
  • Մարդկային Ռեսուրսների Կառավարում 
  • Նախագծերի Կառավարում

Կենտրոնում առկա են նաև մասնագետների համար կարճաժամկետ վերապատրաստման և սերտիֆիկացման դասընթացներ: Կենտրոնը հնարավորություն ունի կազմակերպության կամ կոնկրետ խմբի պահանջով կազմակերպել հատուկ ՏՀՏ դասընթացներ անգլերեն և հայերեն լեզուներով: Հաշվի առնելով լսարանի պահանջները և դիմորդների գիտելիքների տարբեր մակարդակները` մենք մշակել ենք դասընթացների ծրագրեր, ինչպես  սկսնակ դիմորդների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ավելի խորացված գիտելիքներ: 2012-2015 տարիների ընթացքում մեր Կենտրոնում դասընթացների են մասնակցել ավելի քան 2000 մասնակիցներ:

 
Առկա դասընթացներին ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ: