UI/UX Դիզայն

 

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը» հայտարարում են “UI/UX Դիզայն” թեմայով նոր դասընթացի մեկնարկը:  


Դասընթացը կվարի Ժենյա Կարապետյանը, ով արդեն հինգ տարի է, ինչ զբաղվում է օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնով և առաջիններից է Հայաստանում, ով  սկսել է ձևավորել մոբայլ և վեբ հավելվածների և կայքերի ինտերֆեյսներ։

 

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Ծրագիրը հիմնականում նախատեսված է գրաֆիկ դիզայներների և ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնի ասպարեզում:  Դասընթացի հիմնական թեմաները կլինեն հետևյալը՝

  • Օգտատիրոջ փորձառնություն (UX)

-         պատմությունը

-         տենդենցները

-         մարտահրավերները 

  • Ինչ է UI/UX-ը և ինչ դերակատարում ու արժեք ունի արդի բիզնեսի համար
  • Պրոդուկտի կենսաշրջան և դիզայնի փուլեր
  • Sketching և wireframing
  • Wireframing-ի գործիքներ (inVision, Balsamiq, Axure)

-         High fidelity and low fidelity mockups

  • UX հետազոտության ճշգրիտ գնահատումը

- KPI-ներ

- օգտատիրոջ նախընտրությունների թեստավորում

  • Դիզայն iOS պլատֆորմի համար 

- ոճ

- գունային համադրություններ

- ճշգրիտ չափսեր

- PPI-ի և DPI-ի տարբերությունը

- իկոնկաների դիզայն

- ֆոնտեր

- հավելվածի՝ App Store-ում տեղադրման համար անհրաժեշտ ֆայլեր

  • Դիզայն Android պլատֆորմի համար

- Material Design

- DP (Density Independent Pixels)

- ծանոթացում հավելվածի՝ Google Play Market-ում տեղադրելու մանրամասներին

- Google-ի այլ պրոդուկտներ և գործիքներ՝ անհրաժեշտ UI/UX դիզայնի ընթացքում

 

  • Դիզայն WEB պլատֆորմի համար

-         ընդհանուր ծանոթացում HTML/CSS-ին

-         ռեսպոնսիվ և Ադապտիվ վեբ դիզայն

-         ինչ է Bootstrap-ը

-         Bootstrap Grid-ի օգտագործումը

-         ճշգրիտ չափսեր

-         տենդենցներ և ոճ

-         Flat 1.0, Flat 2.0

-         գրադիենտների և overlay-ների օգտագործում

-         ֆոնտերի չափսեր

-         Cross Browser capability

-         հիմնական տերմիններ

 

  • Գրաֆիկայի դերը UI/UX-ում
  • Գունաբանություն

-         RGB/CMYK

-         Hue/Saturation

-         HEX

  • Գեստալդի օրենքները

- White Space

- էլեմենտների ճիշտ խմբավորում

- Axis

 

  • Տիպաբանության (Typography) դերը UI-ում

-         Sans/serif

-         պատմություն

-         ունիվերսալ ֆոնտեր

-         Baseline

-         X-height

-         տեքստերի տեղակայումը ինտերֆեյսի մեջ


 Դասընթացին յուրաքանչյուր մասնակցին կտրվի անհատական հանձնարարություն, որը պրեզենտացիայի տեսքով պետք է ներկայացվի  վերջին դասաժամին: Մասնակիցները նաև կհանձնեն թեստեր՝ հիմնված դասընթացի հիմանական թեմաների և տերմինների վրա։


Տեղեկատվական օր՝ հոկտեմբեր 6 ժ.՝ 19:00

Մեկնարկ՝ սեպտեմբեր 26, 2017

Տևողություն՝ 24 ժամ / 12 դաս

Արժեք՝ 45 000 ՀՀ դրամ (ամբողջ կուրսի արժեքը)

 

 Նախնական գիտելիքներ՝ գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 556810: