Ամառային Web Դիզայն Դպրոց

[13-17 տարեկանների համար]

 

Կազմակերպիչ: AITC / EIF

Վեբկայք: www.AITC.am

Վայրը: Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ, 1-ին հարկ

Հեռ. ` +374 10 / 93 55 68 10

Միջոցառման Տեսակը: Ծրագրավորման Դպրոց

Տարիք: 13-17

Մակարդակ: Սկսնակ

Տեխնոլոգիա: HTML, CSS, Adobe Photoshop & Illustrator

Ժամանց: Սոցիալիզացիա, թիմային աշխատանք

Տևողություն: 4 շաբաթ / 50 ժամ / 20 օր / օրական 2․5 ժամ

 

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) սիրով հայտարարում են Ամառային Վեբ Դիզայնի Դպրոցի ծրագիրը` 13-17 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում, մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): Ուսուցման ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:

Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ:

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է հետևյալ կետերի վրա`


Web Ծրագրավորում

  • HTML
  • CSS

Գրաֆիկա և Դիզայն

  • Adobe Photoshop
  • Adobe Illustrator

Կարողությունների Զարգացում

  • Գաղափարի Զարգացում
  • Մարքեթինգ և Ռազմավարություն
  • Ներկայացուցխական հմտություւններ

Փորձի Փոխանակման սեմինարներ


Ժամանց

  • Teambuilding
  • Թիմային Աշխատանքներ


ԱՐԴՅՈՒՆՔ

Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն AITC-ի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել վեբկայքի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր:


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեկնարկը՝ հուlլիս 2, 2018

Օրերը և ժամերը՝ աշխատանքային օրերին (երկուշաբթի-ուրբաթ) ժ․՝ 16։00-18։30

Արժեքը՝ 55 000 ՀՀԴ (ամբողջ կուրսի արժեքը) 


 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր հիմնական թիրախային խումբը 13-17 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով:Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:

Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմինե Սարգսյանին` զանգահարելով 010/93 556810 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեզ:

 

Լրացրեք Ձեր մասնակցության հայտը online  

մինչև ս.թ. հուլիսի 1-ը (ներառյալ)

 

 


Սկսի՛ր վեբ ծրագրավորումը այս դասընթացով

Ոչ միայն այցելիր վեբկայքեր, այլ նաև կառուցիր!

 

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)