Scratch երեխաների համար
[8-11 տարեկանների համար]
Կազմակերպիչ: AITC / EIF
Վեբկայք: www.AITC.am
Վայրը: Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ, 1-ին հարկ
Հեռ. ` +374 10 / 93 / 99 55 68 10
Տարիք: 8-11
Մակարդակ: Սկսնակ
Տեխնոլոգիա: «Scratch» ծրագրային միջավայր
Ժամանց: Սոցիալիզացիա, զույգերով և անհատական աշխատանք
Տևողություն: շաբաթական 2-ական դաս 1.5-ական ժամով
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) սիրով հայտարարում են «Scratch» դպրոցի ծրագիրը` 8-11 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես անիմացիայի և ծրագրավորման ոլորտում, մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ:
Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:
Հանդիպումները կլինեն AITC-ի զով և հաճելի լսարաններում:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Կարող եք ստորև ծանոթանալ ծրագրի բաղկացուցիչ մասերին`
- Համակարգչի և իր բաղադրիչ մասերի ներկայացում և ուսումնասիրություն
- Էլ․ հասցեի բացում
- Code.org
- Code Monkey
- Blockly
- Scratch
- K-Turtle
- Kodu
- Canva.com
- PowerPoint
- Ինֆոգրաֆիկա
- Unity երեխաների համար
- Ներկայացման հմտություններ
- Տեխնիկական անգլերեն
- Տպելու հմտություններ
- Համակարգչի ներսում
- Տրամաբանական խաղեր
- Խնդիրների լուծման ալգորւթմներ կազմելու հմտություններ
- Soft հմտություններ
- Բիզնես Գաղափարի Զարգացում
- Մարքեթինգ և Ռազմավարություն
- Ավարտական աշխատանքների ներկայացում
ԱՐԴՅՈՒՆՔ
Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն AITC-ի կոնֆերանսների դահլիճում: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել անիմացիաների և համակարգչային խաղերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ:
Դասընթացի մեկնարկը՝ Մարտի 11, 2021
Դասընթացի տևողություն՝ 7-8 ամիս / շաբաթական 2 անգամ 1.5-ական ժամով
Արժեքը՝ 25 000 ՀՀԴ (ամսական)
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Մեր հիմնական թիրախային խումբը 8-11 տարեկան աշակերտներն են, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010/93/99 556810 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեր կենտրոն:
Մի կորցրու հնարավորությունը մուտք գործելու անիմացիայի և ծրագրավորման ոլորտ!
Դու ի՛նքդ կարող ես ստեղծել համակարգչային խաղեր!
Շնորհակալություն և հաջողություն քեզ :)