Թեստավորման հիմունքներ /QA

ԴԱՍԸՆԹԱՑ

 

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը և ArmSTQB-ն հայտարարում են նոր դասընթաց՝ նվիրված ISTQB հիմնական մակարդակին (ISTQB® Foundation level): 


ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է ծանոթանալ թեստավորման գործընթացի հիմնական գաղափարներին և նախապատրաստվել ISTQB® (International Software Testing Qualifications Board) Foundation level վկայականի քննությանը ISTQB Foundation Level – Syllabus 2011 կրթական ծրագրի հիման վրա։ 
Մասնակիցները կունենան գործնական առաջադրանքներ, կհանդիպեն հարուստ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների հետ (հնարավորություն կունենան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ կոնկրետ թեմաների վերաբերյալ և լսել լավագույն փորձի բազում օրինակներ): 


Դասընթացը կվարի Արտակ Գասպարյան, ով հանդիսանում է ArmSTQB-ի խորհրդի անդամ, ինչպես նաև ISTQB- ի հավաստագրված ծրագրային փորձարկման ինժեներ: Ունի ավելի քան 17 տարվա փորձ QA ոլորտում և դասավանդման տարիների փորձ:
 

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն, որը իր բարդությամբ շատ մոտ է ISTQB Foundation Level քննությանը և կարող է լավ գնահատական հանդիսանալ մինչ իրական որակավորման քննությունը:

Դասընթացը նախատեսված է որակի ապահովման մասնագետների և ոլորտով հետաքրքրվող ուսանողների  համար:


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի հիմնական թեմաներն են`

  • Թեստավորման հիմունքները 
  • Ծրագրային Ապահովամ Մշակման Կյանքի ցիկլեր(SLDC)
  • Թեստավորման տեսակները
  • Թեստավորման մակարդակները 
  • Ստատիկ մեթոդներ
  • Դինամիկ մեթոդներ
  • Թեստավորման կառավարում 
  • Թեստավորման գործիքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Հասկանալ թեստավորման գործընթացը, թեստավորման մոտեցումներն ու նպատակները
  • Կատարել թեստավորում և տալ հաշվետվություն արդյունքների վերաբերյալ
  • Կազմել հաշվետվություններ
  • Ճանաչել թեստավորման գործիքների տարբեր տեսակները, կարողանալ ճիշտ կիրառել դրանք, աջակցել գործիքների ընտրության և իրականացման գործընթացում
  • Կարողանալ արդյունավետ հաղորդակցվել այլ շահառուների հետ

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Տեղեկատվական օր՝ սեպտեմբեր 14 ժամը 19:00

Մեկնարկը՝  հոկտեմբեր 5, 2017

Տևողությունը՝ 2 ամիս / 30 ժամ / 15 օր 2-ական ժամով

Արժեքը՝ 55 000 ՀՀԴ (ամբողջ կուրսի արժեքը)

 

ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Մասնակիցներին նախնական գիտելիքներ հարկավոր չեն, ցանկալի է  ունենալ տեխնիկական կրթություն կամ գիտելիքներ:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93 556810: