PMP / CAPM քննության նախապարտաստման դասընթաց

 


Դասընթացի նկարագիրը՝

40-ժամյա լսարանային նախապատրաստման դասընթացը ծրագրված է նրանց համար, ովքեր ցանկանում են և իրավունք ունեն ստանալ PMI-ի (PMP)® կամ (CAPM)® որակավորումներ: Դասընթացը զուգորդվում է տարբեր ուսումնական նյութերով հարցաշարերով եւ փորձնական թեստերով:

Դասընթացը հիմնված է PMBOK® Guide-ի 5-րդ հրատարակման և այլ նյութերի վրա՝ օգտագործելով PMI®-ի բազմաթիվ եզրույթներ և քննական հնարքներ:

(PMP)®-ն համաշխարհային ճանաչում ստացած և ամենանշանակալից որակավորումն է փորձառու նախագծերի կառավարիչների համար:

(CAPM)® որակավորումը լրացուցիչ կշիռ է հաղորդում նախագծերի կառավարման սկսնակներին ավելացներով նրանց վստահելիությունը և էֆֆեկտիվությունը նախագծային թիմերում:

 

Դասընթացը վարելու է Միքայել Նշանյանը` ծրագրերի կառավարման սերտիֆիկացված մասնագետ (PMP®), ով ունի դասավանդման և մենթորության բազմաթիվ տարիների փորձ:


Ուսուցման մոտեցումը և պայմանները՝

Թեմատիկ ներկայացումներ, քննարկումներ, օրինակների ուսումնասիրություններ, հարցաշարեր, գործնական թիմային վարժություններ, դասարանային և տնային աշխատանքներ, քննական հնարքներ: Տնային առաջադրանքները փոխկապակցված են լսարանային ուսուցման հետ: Դասընթացի վերջում ուսանողները կհանձնեն 200 հարցից կազմված փորձնական քննություն:

Դասընթացները անցկացվելու են համակարգիչներով հագեցված լսարաններում:

 

Նախապայմանները՝

Գործնական նախագծերի կառավարում (PPM) դասընթացի ավարտում առնվազն  75% քննական արդյունքով: Անգլերենի իմացություն առնվազն (B2) մակարդակով:

 

Դասընթացի նպատակներ՝

  • Հասկանալ նախագծերի կառավարման կառուցվածքը և PMBOK® Guide 5-րդ հրատարակման ստանդարտի 10 գիտելիքների ոլորտնեը, ինչպես նաև նրանց առնչությունը նախագծերի կառավարման 47 գործընթացների հետ
  • Քննարկել յուրաքանչյուր ոլորտի թեմաները և հարցերը
  • Վարժվել PMP քննության հանձնման գործընթացին, կատարել վարժություններ,  որոնք կօգնեն ճիշտ ըմբռնել քննական հարցերի էությունը և ճիշտ պատասխանել այդ հարցերին
  • Հասկանալ քննական հարցերի բազմազանությունը
  • Ընտրել լավագույն պատասխանը ճիշտ պատասխանների բազմությունից
  • Ցուցադրել PMI-ի նախագծերի կառավարման լավագույն փորձի ընկալումը
  • Ըմբռնել նախագծերի կառավարման մասնագիտական և սոցիալական պատասխանատվությունները
  • Հղկել նախագծերի կառավարման հմտությունները՝ լավագույն միջազգային փորձին համապատասխան

Դասընթացի հիմնական բաժինները՝

  • PMP որակավորման գործընթացը
  • Նախագծի կառավարման համակարգը
  • Նախագծի ինտեգրացման կառավարումը
  • Նախագծի բովանդակության կառավարումը
  • Նախագծի ժամանակի կառավարումը
  • Նախագծի արժեքի կառավարումը
  • Նախագծի որակի կառավարումը
  • Նախագծի մարդկային ռեսուրսների կառավարումը
  • Նախագծի հաղորդակցութունների կառավարումը
  • Նախագծի ռիսկերի կառավարումը
  • Նախագծի գնումների կառավարումը
  • Նախագծի շահառուների կառավարումը
  • Նախագծերի կառավարիչների էթիկայի և մասնագիտական վարքագծի կանոնագիրքը

Դասընթացի ավարտի սերտիֆիկատ՝

Դասընթացի ավարտին առնվազն 75% մասնակցություն ապահոված ուսանողները ստանում են սերտիֆիկատ: 

 

Այլ մանրամասներ՝ 

Դասընթացի մեկնարկը՝ հունվար 17, 2018

Դասընթացի տևողությունը՝ 40 ժամ 

Դասընթացի օրերը և ժամերը՝ չորեքշաբթի 18:30-21:00 և շաբաթ 11:00-14:30

Դասընթացի արժեքը՝ 150 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)

 

Ինչպես դիմել՝

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93 556810: