Բիզնես Ինթելիջենս MS Excel 2016-ով

դասընթաց 

 


 

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հայտարարում են «Բիզնես Ինթելիջենս MS Excel 2016-ով» թե­մա­յով դասընթացը: Դասընթացը ուղեկցվելու է իրական կյանքի բիզնեսում եղած օրինակներով, որը կվարի մեր գործընկեր և փորձառու մասնագետ ՏՏ ոլորտում ուսուցման և խորհրդատվության մեծ փորձ ունեցող Արտակ Ս․Դանիելյանը:

 

ՆՊԱՏԱԿԸ

Այս 36-ժամյա BI with MS Excel 2016 դասընթացի ընթացքում մասնա­կից­ները կսովորեն, թէ ինչպես կարելի է արդյունավետ և ճկուն կազմակերպել, կառավարել և ներկայացնել ինֆորմացիան: Դասընթացի նպատակն է ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներգրավել իրական կյանքի օրինակներում այնպես, որ ուսուցումից հետո իրենց գիտելիքները կարողանան կիրառել իրենց ամենօրյա գործառույթներում։

 

Դասընթացը իր մեջ ներառում է MS Office 2016-ով սփրեդշիթերի ստեղծումից մինչև Տվյալների Վերլուծության և Բիզնես Ինթելիջենսի ավտոմատացված համակարգերի կիրառումը՝ Սորտավորում, Ֆիլտրում, Փիվոթ աղյուսակներ, Փաուեր Քուերիների, Փաուեր Փիվոթների ստեղծում, Դաքս ֆորմուլաներով հաշվարկներ, Փաուեր BI և Դինամիկ Դաշբորդների ստեղծում։

 

Այս դասընթացը բացառիկ հնարավորություն է սովորելու Еxcel—ը զրոյից և հասցնելու գիտելիքները մինչև Busness Intelligence-ի ժամանակակից գործիքների տիրապետմանը։

 

Դասընթացը բաղկացած է 2 փուլից

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ 

BI with MS Excel 2016 դասընթացի  ավարտից հետո մասնակիցները կտի­րապետեն հետևյալ գիտելիքներին`

 

Առաջին Փուլ

  • Excel –ի հիմունքներ: Արդյունավետություն, Դատաներ, Դատա համակարգեր, Թվերի և Ոճի (Number & Style) ֆորմատավորում։
  • Excel –ի հիմունքները Դատա վերլուծության և Բիզնես ինթելիջենսի ոլորտում՝ սորտավորում, ֆիլտրում, փիվոթ աղյուսակներ, փաուեր քուերիներ։
  • Հղումներ. Հարաբերական, բացարձակ, խառը, Եռաչափ՝ 3-D բջջի հղումներ
  • Զանգվածային բանաձևեր
  • Պայմանական հաշվարկներ Excel բանաձևերով. AND & OR կրիտերյաներ
  • Տեքստային բանաձևեր և տեքստային ֆունկցիաներ
  • Ամսաթիվերի հետ կապված Բանաձևեր

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սկիզբը՝ փետրվար 5, 2018 թ

Տևողությունը` 18 ժամ / 9 դաս

Ժամերը և օրերը` երկուշաբթի, հինգշաբթի, ժ.՝ 19։00-21:00

Արժեքը՝ 33 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը)

 

Մասնակիցների նախադրյալներ` 

Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ Windows համակարգից օգտվելու համար:

 

Երկորդ Փուլ

  • Որոնման գործառույթներ և բանաձևեր, համապարփակ դասեր VLOOKUP և ավելին․․․
  • Տվյալների վավերացում
  • Պայմանական ֆորմատավորում, Ներ­կառուցված և տրամաբանա­կան բանաձևեր
  • Դիագրամներ `տվյալների արտացոլումը տեսանելի դրաձնելու հա­մար
  • Power Query
  • Տվյալների մոդելավորում և DAX բանաձևեր
  • Power BI , տվյալների մոդելների ստեղծում  և այն տեսանելի արտա­պատ­կերում
  • Ֆինանսական ֆունկցիաներ. PMT, RATE, NPER և FV
  • Կլորացման ֆունկցիաներ. ROUND, MROUND, ROUNDUP, CEILING և ավելին ...
  • Մակրո ձայնագրիչի հիմունքներՍտեղծել աղյուսակներ` օգտագործելով Microsoft Office Excel-2016

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սկիզբը՝ դեկտեմբեր, 2017թ

Տևողությունը` 18 ժամ / 9 դաս

Ժամերը և օրերը` երկուշաբթի, հինգշաբթի, ժ.՝ 19։00-21:00

Արժեքը՝ 36 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը)


Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93 556810: