Maya Ծրագրի Միջավայրում 3D Անիմացիայի Ուսումնական Ծրագիր

 


AITC-ն (EIF) և Skyline Studio-ն հայտարարում են Maya Ծրագրի Միջավայրում 3D Անիմացիայի համատեղ 6 ամսյա դասընթաց՝ բաղկացած 3 փուլերից՝ դասախոսություն, պրակտիկ աշխատանքներ և սեմինարներ  (ֆիլմերի դիտում և վերլուծություն):

 


Դասընթացի ավարտին լավագույն ուսանողներին SKYLINE STUDIO-ում և BANZAY PRODUCTION-ում կառաջարկվի վճարովի պրակտիկա:

 

 

ՆԿԱՐԱԳԻՐ 

 

Անիմատորի մասնագիտությունը համարվում է աշխարհում ամենապահանջված և ամենաբարդ մասնագիտություններից մեկը, որը տալիս է լայն  հնարավորություն աշխատելու ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ հայկական և օտարերկրյա նախագծերի վրա: 


Ծրագրի նպատակն է նախապատրաստել մրցունակ պրոֆեսիոնալ մասնագետներ ինդուստրիալ ֆիլմերի, սերիալների, լիամետրաժ ֆիլմերի և խաղային 3D անիմացիայի ոլորտներում աշխատելու համար: Ծրագրի ընթացքում կուսումնասիրվեն անիմացիոն ֆիլմի կերպարներ և անիմացիոն շարժումներ, ինչպես նաև անիմացիոն կերպարների կենդանացման հմտություններ:


Մասնակիցների նախադրյալներ` ուսանողը պետք է ունենա երևակայություն, եռաչափ տարածության և ռիթմի զգացողություն: Նկարչական հմտությունները և դերասանական ունակությունների միտումը գերադասելի են: Պարտադիր է նաև քրտնաջան աշխատելու պատրաստակամությունը, քանզի ուսուցման հաջողությունը մեծապես կախված է ուսանողների նվիրումից և աշխատունակությունից: 


Դասընթացը մատուցվելու է ռուսերեն լեզվով և հագեցած է լինելու տնային աշխատանքներով:

 


(Փուլ 1)

 


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է հետևյալ կետերի վրա`

  • Ծանոթացում անիմացիոն ֆիլմերի արտադրության հիմնական փուլերի հետ՝ storyboard, animatic, layout, blocking, animation և այլն
  • Դիզայնի օրենքներին համաձայն անիմացիոն կերպարի կառուցման հիմնական սկզբունքների ուսումնասիրություն
  • Կերպարների դիրքավորման սկզբունքների ուսումնասիրություն
  • Կոմպոզիցիայի և կինոկադրի կառուցման հիմքերի ուսումնասիրություն
  • Կլասիկ անիմացիայի հիմնական սկզբունքների ուսումնասիրություն
  • Maya ծրագրի (նախատեսված է պրոֆեսիոնալ 3D անիմացիայի համար) հիմունքների ուսումնասիրություն, ծրագրի տեղադրում, ծանոթացում առարկաների պարզագույն անիմացիայի ստեղծման համար հիմնական գործիքաշարին
  • Անիմացիայի հիմնական վարժություններ՝ ճոճոնակ շղթայով, թռչող գնդակ, սկյուռիկ, ճոճանակ

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Տեղեկատվական օր՝ մայիս 18, 2018   

Դասընթացի մեկնարկը` մայիս, 2018      

Դասընթացի օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի

Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս / 48 ժամ / 16 դաս

Դասընթացի արժեքը՝  20 000 ՀՀ դրամ (ամսական) 

 


(Փուլ 2)

 

 


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է հետևյալ կետերի վրա`

  • Ծանոթացում Maya ծրագրում անիմացիայի ստեղծման ընդլայնված գործիքաշարին
  • Միառժամանակ 2 կերպրներ դիրքավորման վարժություններ
  • Կոմպոզիցիայի հիմունքների ուսումնասիրություն
  • Կերպարների անիմացիայի բարդեցված վարժություններ՝ քայլ, վազք, առարկի նետում, ծանրության տեղափոխում, թռիչք, առարկաների և ֆոների փողազդեցություն, խոչընդոտների հաղթահարում
  • Անիմացիոն ֆիլմերի արտադրության հիմնական փուլերի հետ՝ storyboard, animatic, layout, blocking, animation և այլն ուսումնասիրություն
  • Անիմացիոն և խաղարկային ֆիրմերի դիտում և վերլուծություն

 


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկը` հունիս , 2018

Դասընթացի օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի     

Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս / 48 ժամ / 16 դաս

Դասընթացի արժեքը՝  20 000 ՀՀ դրամ (ամսական) 



(Փուլ 3)

 

 


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է հետևյալ կետերի վրա`

  • Maya ծրագրում անիմացիայի ստեղծման գործիքաշարի խորացված ուսումնասիրություն
  • Միառժամանակ 2 և ավելի կերպարներ դիրքավորման վարժություններ
  • Կոմպոզիցիայի օրենքների ուսումնասիրություն
  • Անիմացիոն ֆիլմերում տարբեր ոճային շարժումների ուսումնասիրություն
  • Անիմացիայի ուսումնասիրման վերջնական փուլ՝ կերպարի դեմքի արտահայտության և միմիկայի շարժման սկզբունքները, կադրում երկխոսության տեսարանների ստեղծման հիմնական սկզբունքները մեկ և մի քանի կերպարների համար, ժեստիկուլյացիայի հիմունքների ուսումնասիրություն, երաժշտական տեսարանների ստեղծման հիմնական մեթոդները
  • Կերպարների հետ անմիջական աշխատանք
  • Անիմացիոն և խաղարկային ֆիրմերի դիտում և վերլուծություն


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկը` օգոստոս, 2018    

Դասընթացի օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի 

Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս / 48 ժամ / 16 դաս

Դասընթացի արժեքը՝  20 000 ՀՀ դրամ (ամսական) 


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Զորացրվածների մասնակցությունը խրախուսվում է: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93 556810: