Բազային Համակարգչային Գիտելիքներ

Մեծահասակների համար

[Սոցիալական Ծրագիր]

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ծնողները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար: Համակարգչային հմտությունների յուրացումը կարող է բերել նրանց անսահման երջանկություն: Նրանք ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ կկարողանան՝

  • Հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները,
  • Հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով,
  • Փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն)
  • Կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով:

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է մեծահասակների համար՝ ձեռք բերելու հիմնական համակարգչային գիտելիքներ, որոնք կիրառելի կլինեն նրանց ամենօրյա կյանքում: 

Մենք հավատում ենք, որ ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքներն անհրաժեշտություն են մեծահասակների համար:

 


ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

Հիմնական թեմաներն են՝

  • Բազային համակարգչային հմտություններ,
  • Բազային Word/Excel-ի գիտելիքներ,
  • Բազային ինտերնետի հմտություններ,
  • Բազային Էլ-փոստի հմտություններ
  • Մեդիագրագիտություն

Ուշադրություն՝ դասընթացը նախատեսված է միայն մեծահասակների համար: 

Նախապայման՝ դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն ցանկություն ձեռք բերելու բազային համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:

 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է


Դասընթացի մեկնարկ՝ մարտի 18, 2024 

Տևողություն՝ 32 ժամ /16 դաս / 2-ական ժամ

 


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Այսպիսով, եթե դուք ճանաչում եք որևէ մեկին, ով ցանկանում է ձեռք բերել հիմնական համակարգչային գիտելիքներ հաճելի և ընկերական միջավայրում, ապա կարող եք զանգահարել 010/093/99 55 68 10 հեռախոսահամարով: