Կոդավորում երեխաների համար

[8-11 տարեկանների համար]

 

Կազմակերպիչ: AITC / EIF

Վեբկայք: www.AITC.am

Վայրը: Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ, 1-ին հարկ

Հեռ. ` +374 10 / 93 / 99 55 68 10

Տարիք: 8-11

Մակարդակ: Սկսնակ

Տեխնոլոգիա: «Scratch» ծրագրային միջավայր

Ժամանց: Սոցիալիզացիա, զույգերով և անհատական աշխատանք

Տևողություն: շաբաթական 2-ական դաս 1.5-ական ժամով

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) սիրով հայտարարում են «Scratch» դպրոցի ծրագիրը` 8-11 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես անիմացիայի և ծրագրավորման ոլորտում, մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ: 

 

Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:

Հանդիպումները կլինեն AITC-ի զով և հաճելի լսարաններում:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Կարող եք ստորև ծանոթանալ  ծրագրի բաղկացուցիչ մասերին`

  • Համակարգչի և իր բաղադրիչ մասերի ներկայացում և ուսումնասիրություն
  • Էլ․ հասցեի բացում
  • Code.org
  • Code Monkey
  • Blockly
  • Scratch
  • K-Turtle
  • Kodu
  • TRIZ
  • Canva.com
  • PowerPoint
  • Ինֆոգրաֆիկա
  • Unity երեխաների համար
  • Ներկայացման հմտություններ
  • Տեխնիկական անգլերեն
  • Տպելու հմտություններ
  • Համակարգչի ներսում
  • Տրամաբանական խաղեր
  • Խնդիրների լուծման ալգորւթմներ կազմելու հմտություններ
  • Soft հմտություններ
  • Բիզնես Գաղափարի Զարգացում
  • Մարքեթինգ և Ռազմավարություն
  • Ավարտական աշխատանքների ներկայացում

ԱՐԴՅՈՒՆՔ

Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն AITC-ի կոնֆերանսների դահլիճում: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել անիմացիաների և համակարգչային խաղերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ:


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկը՝ , 2021

Դասընթացի տևողություն՝  7-8 ամիս / շաբաթական 2 անգամ 1.5-ական ժամով 

Արժեքը՝ 25 000 ՀՀԴ (ամսական) 


 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր հիմնական թիրախային խումբը 8-11 տարեկան աշակերտներն են, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010/93/99 556810 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե՛ք մեր կենտրոն:






 


Մի կորցրու հնարավորությունը մուտք գործելու անիմացիայի և ծրագրավորման ոլորտ!

Դու ի՛նքդ կարող ես  ստեղծել համակարգչային խաղեր!

 

Շնորհակալություն և հաջողություն քեզ :)