Որակի ապահովման հիմունքներ / QA


ԴԱՍԸՆԹԱՑ

 

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) և ArmSTQB-ն հայտարարում են նոր դասընթացի մեկնարկ

 


ՆԿԱՐԱԳԻՐ

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:

 


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի ծրագիրը

  • ISTQB Foundation Level միջազգային ծրագիր
    • Թեստավորման հիմունքները
    • Թեստավորում SDLC-ի ընթացքում
    • Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
    • Թեստավորման դինամիկ տեխնիկաներ
    • Թեստավորման կառավարում
    • Թեստավորման գործիքներ
  • Ավտոմատ տեստավորման առանձնահատկությունները և կիրառությունները
  • AGILE մեթոդոլոգիա, SCRUM Framework masterclass
  • Release Management և DevOps masterclass
  • Աշխատանք իրական նախագծի վրա (Test design և bug reporting): Այս գործընթացի ժամանակ ծանոթանում ենք նաև արդիական գործիքների հետ, որոնք օգտագործվոըմ են տարբերակների և թեստերի կառավարման գործընթացներում (օրինակ` Azure DevOps Services, TestRail և այլն)
  • Էֆեկտիվ CV պատրաստելու նրբությունները
  • Ավարտական քննություն, որը իր բարդությամբ համարժեք է ISTQB Certified Tester Foundation Level միջազգային որակավորման քննությանը
  • Խորհրդատվություն մասնակիցներին հետագա մասնագիտական զարգացման հարցերում
  • Դասընթացի ավարտին մասնակիցներին աջակցություն աշխատանք գտնելու հարցում


Ակնկալվող արդյունքը

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կհավակնեն աշխատելու ՏՏ ոլորտի որևէ կազմակերպությունում, որպես Որակի Ապահովման սկսնակ մասնագետ։ Դասընթացի ավարտին հանձնվում են հավաստագրեր բոլոր մասնակիցներին:

 


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Դասընթացի օրեր՝  Երկուշաբթի և Հինգշաբթի / 19:00 - 21:30

Դասընթացի արժեքը՝ 98 000 ՀՀԴ (ամբողջ դասընթացի արժեք)

 

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար
  • Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ
  • Տրամաբանական խնդիրներ լուծելու ունակություն
  • Միջին մակարդակի գիտելիքներ համակարգչի օգտագործման վերաբերյալ

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: