Linux

Դասընթացի Ծրագիր

 


“LINUX-ի Հիմունքներ”

(Փուլ 1)

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Լինուքս Օպերացիոն Համակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է Լինուքսի կարևորագույն ասպեկտները, ինչպիսիք են Լինուքս Կերնել, Լինուքս գործընթացներ, ֆայլերի համակարգում և այլն: Դասընթացը կտրամադրի անհրաժեշտ հմտություններ Լինուքսի հիմնական հասկացությունների եւ գործիքների մասին: Դասընթացը ներառում է Լինուքսի հիմնական հրամանները, ինչպես նաև Լինուքսի և այլ հայտնի օպերացիոն համակարգերի տարբերությունները և  ցույց կտա, որ Լինուքսի օգտագործումը կբացի ամբողջովին նոր համակարգչային աշխարհ: Այլ կերպ ասած կփաստի, որ Լինուքս օգտագործողը պասիվ առարկա չէ, որն արձագանքում է զուտ նրան, ինչ իրեն թույլ է տալիս օպերացիոն համակարգը, այլ ակտիվ ծրագրավորող է, ով ունի ամբողջական վերահսկողոություն ողջ օպերացիոն համակարգի վրա: Դասընթացի ավարտին մասնակիցները կանցնեն համապատասխան տեստավորում, և կանցնեն հաջորդ փուլ: 


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել Լինուքս համակարգի բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, հասկանալ Լինուքսի ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կառավարել Լինուքսի ֆայլերը: Ստեղծել, փոփոխել և ջնջել ֆայլեր, կառավարել գործընթացները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ, հասկանալ ֆայլի համակարգը, իրականացնել հիմնական տեքստի մանիպուլյացիա, գրել պարզ սցենարներ, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:


Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները`

  • Լինուքս համակարգի հակիրճ նկարագիր
  • Լինուքսի գործունեության հիմնական սկզբունքները
  • Օգտագործողները, խմբերը և գաղտնաբառերը
  • Լինուքսի ֆայլային համակարգերը. Ֆայլերի թույլտվությունները
  • Արտոնյալ օգտագործող (root). Արտոնյալ օգտագործող դառնալու
  • հնարավորությունները (su, sudo)
  • Լինուքսի պրոցեսները և ենթապրոցեսները
  • INIT/Upstart պրոցես
  • Պրոցեսների կառավարում. Ազդանշաններ
  • Տեքստային ֆայլերի հետ աշխատելու հիմնական հնարավորությունները
  • Որոշ օգտակար հրամաններ
  • Օգտագործողների հաշվեհամարները. Մուտք և ելք
  • Կարևոր ֆայլերի կառուցվածքը
  • Լինուքսի կառուցվածքը. Միջուկ (kernel). Մոդուլներ
  • Համակարգի սկզբնական բեռնավորում. Բեռնավորող ծրագրեր. MBR
  • Տեքստային խմբագրիչներ
  • Պարբերական պրոցեսներ (cron)
  • Ծրագրային փաթեթներ. Արխիվացում:
  • Լինուքսի հրամանների տողը
  • Shell ինտերպրետատորների ներկայացում
  • Shell ծրագրավորման լեզու: Shell լեզվով ծրագրավորման հիմունքներ
  • Գրաֆիկական միջավայրի ներկայացում (X Window,KDE,GNOME)
  • Լինուքս օպերացիոն համակարգի տեղադրում 

 

Դասընթացի մեկնարկ՝ նոյեմբեր 23, 2023

Օրերը և ժամերը՝  երկուշաբթի և հինգշաբթի, 19։00-21։00

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ  / 10 դաս

Դասընթացի  արժեքը՝ 62 000 ՀՀԴ (1.5 ամսվա արժեքը)

 

Մասնակիցները պետք է ունենան համակարգիչների հետ աշխատելու տարրական մակարդակի աշխատելու փորձ: Որևէ օպերացիոն համակարգի հետ աշխատելու փորձը առավելություն կլինի:


“LINUX-ի Կառավարում և Ցանցային Հիմունքներ”

(Փուլ 2)

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր արդեն ունեն որոշակի իրական պրակտիկ փորձ Linux-ի հետ և ցանկանում է խորացնել Linux համակարգի և ցանցային կառավարման գիտելիքները և փորձը: Դասսընթացի շրջանակներում կքննարկվեն Linux-ի կարևորագույն ասպեկտները: Ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Linux-ի հիմնական հրամանները և դրանք տիրապետելու անհրաժեշտ հմտությունները, ինչպես նաև Linux-ի “հզոր” գործիքները:  Դասընթացի ավարտից հետո այս մասնակցիները  ձեռք կբերեն Linux համակարգի  հիմնական կառավարման և ցանցային գիտելիքները: 2-րդ փուլի ավարտից հետո մասնկիցները անցնում են համապատասխան տեստավորում՝ հաջորդ փուլ փոխադրվելու համար:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի ժամանակ հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա.

  • Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ
  • Boot Process, Hard Drives, File System, Users and Groups, System Logs կառավարում
  • Ընդլայնված BASH Shell Scripting
  • Linux Network հիմունքներ՝ TCP/IP տեղադրումը Linux-ում, Linux Routing.
  • Application Level Network Security Issues
  • Remote Access – SSH, SCP, SFTP

Դասընթացի արդյունքում մասնակիցները՝

  • Ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ Լինուքս համակարգի և ցանցային կառավարման մասին:
  • Տեսական գիտելիքներից բացի ձեռք կբերեն գործնական հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան տիրապետել Լինուքս համակարգով աշխատող սերվերների կառավարման հիմունքներին:
  • Ձեռք կբերեն հանրաճանաչ CentOS (Community ENTerprise Operating System) Լինուքս համակարգի և ցանցային առավարման փորձ: 

 

Դասընթացի մեկնարկը՝ հունվար 2024

Օրերը և ժամերը՝  երկուշաբթի և հինգշաբթի, 19։00-21։00

Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ / 15 դաս

Դասընթացի վճարը՝ 95 000 ՀՀԴ (2 ամսվա արժեքը)

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ Մասնակիցները պետք է ունենան Լինուքս օպերացիոն համակարգի որևէ տարբերակի հետ (օրինակ՝ CentOS, Fedora, Ubuntu, Debian և այլն) տարրական մակարդակի աշխատելու փորձ: TCP/IP ցանցային սկզբունքների իմացությունը նույնպես կենսական նշանակություն ունի: "Լինուքսի Հիմունքներ (Փուլ 1)" դասընթացում ստացած գիտելիքները առավելություն կլինեն:


“ԼINUX-ը` Ցանցային Սերվեր”

(Փուլ 3)

ՆԿԱՐԱԳԻՐ

Այս դասընթացը նախատեսված է այն անձանց, ովքեր արդեն ունեն Linux ՕՀ-ի փորձ և ցանկանում են գործարկել Linux ցանցային սերվեր՝ ցանցի մատուցվող ծառայությունների հետ: Դասընթացի ընթացքում կքննարկվեն Linux-ի շատ կարևոր ցանցային ծառայությունների իրականացումը:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ:  Հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա.

  • DNS ծառայության կառուցվածք և կարգավորումներ:
  • Լինուքս միջավայրում DNS ծառայություն կազմակերպելը:
  • Էլ. փոստի ծառայության կառուցվածք և կարգավորումներ:
  • Լինուքս միջավայրում Էլ. փոստի ծառայություն (SMTP, POP, IMAP արձանագրությունները) կազմակերպելը:
  • Լինուքս միջավայրում Վեբ սերվերի ծառայություն կազմակերպելը:
  • Լինուքս միջավայրում Proxy ծառայություն կազմակերպելը:
  • Լինուքսի ցանցային անվտանգության տեսական և գործնական գիտելիքներ:
  • Լինուքս միջավայրում ցանցային հոսքերի կառավարում (iptables, NAT):

 

Դասընթացը նախատեսված է՝ այն անհատների համար, ովքեր ցանկանում են կազմակերպել ցանցային սերվեր Լինուքս (Linux) օպերացիոն համակարգի օգնությամբ:

 

Դասընթացի մեկնարկը՝ մարտ, 2024

Օրերը և ժամերը՝  երկուշաբթի և հինգշաբթի, 19։00-21։00

Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ / 15 դաս

Դասընթացի վճարը՝  98 000 ՀՀԴ (2 ամսվա արժեքը)

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ Մասնակիցները պետք է ունենան Լինուքս օպերացիոն համակարգի որևէ տարբերակի հետ (օրինակ՝ CentOS, Fedora, Ubuntu, Debian և այլն) միջինից բարձր մակարդակի աշխատելու փորձ: TCP/IP ցանցային սկզբունքների իմացությունը նույնպես կենսական նշանակություն ունի: "Լինուքսի Հիմունքներ (Փուլ 1)” և "Լինուքսի կառավարման և ցանցային հիմունքներ (Լինուքս, Փուլ 2)” դասընթացներում ստացած գիտելիքները առավելություն կլինեն:


 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: