"iOS Ծրագրավորում"

ԴԱՍԸՆԹԱՑ

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի ժամանակ հիմնական շեշտը դրվելու է անկախ հարթակ ունեցող բջջային հավելվածների ծրագրավորման սկզբունքներին:  Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Դասընթացի  վերջում մասնակիցները գործնական ծրագրավորման վարժությունների միջոցով կկարողանան հասկանալ արագ զարգացող iPhone ծրագրավորման լեզուն, ինչպես նաև հնարավորություն կունենան սովորելու բոլոր ժամանակատար կոդերը, աշխատել ավելի արագ Xcode-ով և Interface Builder-ով, սովորել iPhone ծրագրավորման հիմունքները (կարգավորել և կառավարել iPhone կոդերը, կոճակները, աղյուսակները, ինչպես նաև աշխատել iPhone մենյուով, նավիգացիոն համակարգերով և այլ UI բաղադրիչներով):

Դասընթացը կվարի Արմեն Շահվալադյանը,  ով ունի տարիների դասավանդման փորձ այս բնագավառում և ներկայումս աշխատում է PicsArt Armenia ընկերությունում որպես iOS ծրագրավորող:

 

(Փուլ 1)

C Programming


Դասընթացի այս մակարդակում մասնակիցները նոր են ծանոթանում ծրագրավորմանը այդ պատճառով այս փուլի սկզբում հիմնական շեշտը դրվելու է ծրագրավորման հիմունքներին և հիմնական գործիքներին։ Սկզբնական գիտելիքներ ձեռք բերելուց հետո կուսումնասիրենք օբեկտ կողմնորոշված ծրագրավորում։
 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ 

Դասընթացը բաղկացած է հիմնականում հետևյալ թեմաներից՝

  • Ծրագրավորման հիմունքները, տիպերը (byte, short, char, …) ևօպերատորները՝ (if, for, switch, while, …)
  • Ֆունկցիաներ
  • Զանգված (Arrays)
  • Ցուցիչներ (Pointers)
  • Struct, Enum

Objective C Programming


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ 

Դասընթացը բաղկացած է հիմնականում հետևյալ թեմաներից՝

  • OOP
  • Ծրագրավորման տիպերը (NSInteger, NSArray, …)
  • Ֆունկցիաներ

Դասընթացները հագեցված են լինելու գործնական և տնային աշխատանքներով: 



Տևողություն՝ 2 ամիս / 40 ժամ / 16 դաս

Արժեք՝ 96 000 ՀՀ դրամ (2 ամսվա արժեքը)

 

Նախնական գիտելիքներ: Մասնակիցներին որևէ նախնական գիտելիքներ հարկավոր չեն, ցանկալի է, որպեսզի մասնակիցը ունենա մաթեմատիկական գիտելիքներ:


(Փուլ 2)

Objective C programming


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ 

Դասընթացը բաղկացած է հիմնականում հետևյալ թեմաներից՝

  • Հատկություններ (Properties), Memory management
  • Protocol
  • Delegate
  • Notifications
  • Selectors
  • Blocks
  • Multithreading
  • NSDate and Bitwise operators

Դասընթացները հագեցված են լինելու գործնական և տնային աշխատանքներով: 

 

 

Տևողություն՝ 2 ամիս / 40 ժամ / 16 դաս

Արժեք՝ 98 000 ՀՀ դրամ (2 ամսվա արժեքը)

 

Նախնական գիտելիքներ: C լեզվի իմացություն:


(Փուլ 3)

Objective C programming


 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ 

Դասընթացը բաղկացած է հիմնականում հետևյալ թեմաներից՝

  • UIView
  • UIViewController,UITableView,UIButton,UITextView, UILabel, UITextField
  • Xib
  • JSON,Request
  • Auto Layout, Autoresizing mask
  • Facebook SDK

Դասընթացները հագեցված են լինելու գործնական և տնային աշխատանքներով: 

 

 

Տևողություն՝ 2 ամիս / 40 ժամ / 16 դաս

Արժեք՝ 100 000 ՀՀ դրամ (2 ամսվա արժեքը)

 

Նախնական գիտելիքներ: C լեզվի իմացություն:

 


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: