“3DsMax: Գրաֆիկա և Անիմացիա”
ՆԿԱՐԱԳԻՐ
Այս դասընթացի հիմնական ուղղությունը կլինի 3Ds MAX ծրագրի միջոցով մասնակիցներին առավելագույնս սովորեցնել եռաչափ միջավայրում գրաֆիկայի և անիմացիայի դիզայնի հիմքային կոնցեպտներին: Դասընթացը կընձեռի ստեղծագործական աճի հնարավորություն, իսկ հատուկ մշակված ծրագիրը և անհատական մոտեցումն առավելագույնս կարտացոլեն ուսանողների առկա պոտենցիալը: Դասընթացը կիրականացվի 3 փուլով:
Այս դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր մտադիր են ոտք դնել դիզայնի անչափ հետաքրքիր ոլորտը: Սա լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց կյանքում կատարել շրջադարձ և ձեռք բերել նոր ու պահանջված մասնագիտություն: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:
“3DsMax: Մոդելավորում”
(Փուլ 1)
ՆԿԱՐԱԳԻՐ
Ցանկացած բարդության և բնույթի եռաչափ օբյեկտների ստեղծում` ճարտարապետական հատակագծի հիման վրա եռաչափ շենք կամ կառույց, ինտերիեր և էքստերիեր, մարդու մարմին, մարդու դենք, ավտոմեքենա, կենդանիներ, պերսոնաժներ, կահույք և այլն...
Դասընթացի 1-ին փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`
- Դիտման պատուհանների հետ աշխատանքը
- 3ds Max ծրագրի արտաքին տեսքը և ստրուկտուրան
- Ֆայլերի հետ աշխատանքը
- Չափման միավորի կարգավորումներ և ինտերֆեյսի պարամետրեր
- Երկրաչափական օբյեկտներ
- Օբյեկտների ակտիվացում և հատկությունների ամրագրում
- Օբյեկտների տրանսֆորմացիա
- Օբյեկտների կլոնավորում (կրկնօրինակում)
- Օբյեկտների խմբավորում և նրանց միջև կապի ստեղծում
- Մոդիֆիկատորներ
- Երկչափ (2D) գծային օբյեկտներ
- Poly տեսակի օբյեկտներ
- Mesh տեսակի օբյեկտներ
- Pach տեսակի օբյեկտներ
- NURB տեսակի օբյեկտներ
- Կոմպոզիտային օբյեկտներ
- Մոդելավորման մոդիֆիկատորներ
Դասընթացի մեկնարկը՝ Սեպտեմբեր 2023
Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս
Դասընթացի արժեքը՝ 115 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
Մասնակիցներին որևէ նախնական գիտելիքներ հարկավոր չեն:
“3DsMax: Մատերիալ և Ռենդեռ”
(Փուլ 2)
ՆԿԱՐԱԳԻՐ
Scanline render և VRAY render: Ուսումնասիրվում են բոլոր մատերիալները և նրանց մեջ աշխատող կոմպենետները: Իրականին շատ մոտ ֆոտոռեալիստիկ ռենդեռ:
Դասընթացի 2-րդ փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`
- Մատերիալների հատկությունները
- Material Editor պատուհանի ղեկավարման տարրերը
- Ստանդարտ մատերիալներ
- Քարտեր (Maps)
- Մատերիալների տեսակները
- Քարտերի տեղադրման մոդիֆիկատորներ
- Կամերաներ
- Լուսային օբյեկտներ և լուսավորման հիմնական մեթոդները
- VRAY տեսակի ռենդեռ
Դասընթացի մեկնարկը՝ Հոկտեմբեր 2023
Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս
Դասընթացի արժեքը՝ 120 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
“3DsMax: Անիմացիա”
(Փուլ 3)
ՆԿԱՐԱԳԻՐ
Հասկանալ շարժումը` անիմացիան և ստիպել օբյեկտին շարժվել այնպես, ինչպես Դուք եք ցանկանում, օրինակ մարդու կամ պերսոնաժի անիմացիա, գովազդային հոլովակ և այլն...
Դասընթացի 3-րդ փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`
- Անիմացիայի հիմունքները
- Բանալի (առանցքային) կադրեր
- Գոտիների (tracks) վահանակ
- Դիտում և բանալիների խմբագրում
- Motion աշխատատարածք
- Անիմացիայի պարամետրերը
- Անիմացիա սահմանափակումների և ղեկավարիչների (controller) հիմքով
- Animation Layers գործիքների վահանակ
- Անիմացիայի հերթականությունների պահպանում
- Անիմացիոն մոդիֆիկատորներ
- Անիմացիա արտահայտությունների (script) միջոցով
- Պարամետրերի անիմացիոն կապ
- Անիմացիոն կորեր
- Անիմացիոն պերսոնաժ
- Ուղիղ և հակառակ կինեմատիկա
- Պերսոնաժի անիմացիա CAT գործիքների միջոցով
- Պերսոնաժի մակերեսային ծածկույթ
- Տարածական շեղումներ
- Ֆիզիկական իրական շարժման նմանեցում MassFX-ի միջոցով
Դասընթացի մեկնարկը՝ Նոյեմբեր 2023
Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ / 14 դաս
Դասընթացի արժեքը՝ 125 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: