TRIZ՝ գյուտարարական խնդիրների լուծման տեսության հիմունքներ

 

 



ՆԿԱՐԱԳԻՐ

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ՏՐԻԶ-ի հիմունքներին և մոտեցումներին, կսովորեն ցանկացած բարդությամբ խնդիր հասկանալու և լուծելու համակարգված մոտեցումը, կհասկանան ինչպես խթանել ստեղծարարությունը և նորարարությունը, այնուհետև գործնականում կկիրառեն ստացված գիտելիքները տասնյակ տարբեր խնդիրների  լուծման համար։ Դասընթացը նախատեսված է ուսանողների, մագիստրանտների, տեխնոլոգների և գիտնականների, ինչպես նաև նորարարությամբ և գյուտարարությամբ հետաքրքրվող մարդկանց համար։


 Դասընթացը վարում է դասընթացավար Մարգարիտա Բաբուրյանը, MBA, CMC, 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի դասընթացների և խորհրդատվության ոլորտում:

 

 

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ`

 

  • Ուսումնասիրել ցանկացած բարդության և ուղղվածության ստեղծարար և գյուտարար խնդիրների լուծման մոտեցումները,
  • Հետազոտել գյուտարարական հիմնական սկզբունքները,
  • Հասկանալ տեխնիկական համակարգերի բաղկացուցիչ մասերը և զարգացման կանոնները
  • Զարգացնել սեփական ստեղծարար և գյուտարար ունակությունները,
  • Կիրառել ՏՐԻԶ-ի գործիքները խնդիրների լուծման համար։

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ`

  •  ՏՐԻԶ-ը որպես խնդիրների լուծման մեթոդաբանություն
  • Գյուտարարության 40 սկզբունքները
  • Իդեալական վերջնական արդյունքը
  • Գյուտարար խնդիրների լուծման ալգորիթմը
  • Ադմինիստրատիվ, տեխնիկական և ֆիզիկական հակասությունները,
  • Ստանդարտ լուծումներ ու ստեղծարարական մոտեցումներ և գործիքներ
  • Հակասությունների մատրիցայի կիրառումը
  • Տեխնիկական համակարգերի կառուցվածքը, գործառույթները և զարգացման կանոնները։

 

 

 

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

 

Դասընթացի տևողությունը՝ 15 ժամ / 6 օր

Դասընթացի օրեր՝ Երկուշաբթի, Չորեքաբթի, 18:30-21:00