Նախագծերի գործնական կառավարում” 

 

Դասընթացի նկարագիրը՝ 

Դասընթացը հիմնված է նախագծերի կառավարման ոլորտի ամենալայն կիրառում գտած  PMBOK Guide 6 Ed. և Agile Practice Guide ստանդարտի վրա, որը մշակված է Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI®) կողմից:

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ  ձևավորել գիտելիքներ և հմտություններ նախագծերի գործնական կառավարման ժամանակակից արդյունավետ մեթոդների, մոտեցումների և գործիքների կիրառման վերաբերյալ, ներառյալ նախագծերի Agile (ճկուն) կառավարման ոլորտը:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կկարողանան արդյունավետ պլանավորել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, ժամանակացույցը և ծախսերը, վերահսկել հիմնարար պլանի իրականացումը, բացահայտել և ըստ անհրաժեշտության վերացնել առաջացած շեղումները հիմնարար պլանի նկատմամբ, կատարել անհրաժեշտ վերապլանավորումներ:

Դասընթացը կսովորեցնի, ինչպես բացահայտել նախագծերի շահագրգիռ կողմերին և ներգրավել նրանց նախագծի կառավարման աշխատանքներին; կսովորեցնի բացահայտել, վերլուծել նախագծի ռիսկերը, հաջողությամբ դիմակայել բացասական ռիսկերին և օգտագործել ընձեռվող բարենպաստ հնարավորությունները:

Դասընթացում դիտարկվում են նաև նախագծի մարդկային ռեսուրսների և հաղորդակցությունների արդյունավետ կառավարման մեթոդները և գործիքները:

Կքննարկվեն նաև նախագծերի իրականացման, վերահսկման և ավարտման գործընթացները:

Գործնական օրինակների հիման վրա կդիտակրվեն Agile նախագծերի կառավարման առանձնահատկությունները նախագծերի կառավարման բոլոր ոլերտների համար:

Ուսուցման ընթացքում կիրառվում են իրական նախագծերի, իրավիճակային դեպքերի քննարկումներ, գործնական հաշվարկային աշխատանքներ:

 


Դասընթացը վարելու է Միքայել Նշանյանը` ծրագրերի կառավարման սերտիֆիկացված մասնագետ (PMP®), ով ունի դասավանդման և մենթորության բազմաթիվ տարիների փորձ, ինչպես նաև հարուստ փորձ՝ հեռահաղորդակցության կառավարման բնագավառում:

 

Դասընթացի հիմնական թեմաները՝

 

  • Նախագծերի կառավարման շրջանակ 
  • Նախագծի նախաձեռնում
  • Նախագծի բովանդակության կառավարում
  • Նախագծի ժամանակացույցի կառավարում 
  • Նախագծի արժեքի կառավարում 
  • Նախագծի որակի կառավարում 
  • Նախագծի ռեսուրսների կառավարում 
  • Նախագծի հաղորդակցությունների կառավարումը 
  • Նախագծի ռիսկերի կառավարում
  • Նախագծի գնումների կառավարում
  • Նախագծի շահագրգիռ կողմերի կառավարում 
  • Նախագծի ինտեգրացման կառվարում 

 



Թիրախային լսարանը՝

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կամ ընդլայնել գիտելիքները և փորձառությունը նախագծերի կառավարման ոլորտում:

 

Տեխնիկական միջոցները՝

Դասընթացը անց է կացվում ժամանակակից ուսումնական տեխնիկական միջոցներով և համապատասխան համակարգչային ծրագրերով հագեցված լսարանում:

 

Դասավանդման լեզուն`                                                                                    

Դասավանդման լեզուն հայերենն է: Սլայդները և այլ օժանդակ նյութերը կներկայացվեն անգլերենով: 

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ /16 օր

Դասընթացի ժամերը՝ 18:30-20:30

Դասընթացի արժեքը՝ 91 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)


Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայագրեր:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: