«ՀՀ Աշխատանքային օրենսդրության կարևոր դրույթները և նախատեսված փոփոխությունները» բիզնես-դասընթաց           

 


 Ներկայումս  HR - ներին (Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ) պարտադրված են ավելի բարձր մասնագիտական պահանջներ քան 3-5 տարի առաջ, որովհետև փաստացի կա աշխատողների կողմից իրենց իրավունքների ավելի կարևորում և գիտակցում:


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են 2-օրյա բիզնես դասընթաց: Այն կվարի ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագետ՝ Տիգրան Կիրակոսյանը:

 

Դասընթացին  կներկայացվի՝

  • Աշխատանքային օրենսդրության կարևոր դրույթները, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և    դադարման հիմքերն ու իրականացման կարգը
  • Աշխատանքային օրենգրքում նախանշված փոփոխությունների մանրամասն վերլուծություն

Դասընթացը նախատեսված է՝


 HR - ների (Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների) համար, ովքեր ցանկանում են ձեռքբերել մասնագիտական նոր գիտելիքներ և գործիքներ

 

Որոշ հարցեր որոնց շուրջ կառուցված է դասընթացը՝

 

Գործող  աշխատանքային օրենսգիրք

 

  • Աշխատանքային օրենսդրության նպատակը և սկզբունքները
  • Աշխատանքային օրենսդրության հիմնարար դրույթները
  • Աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և    դադարման իրականացման և ձևակերպման կարգը
  • Աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցների կազմում
  • Հավելումների և լրավճարների ձևակերպում
  • Արձակուրդների ձևակերպում
  • Աշխատանքային կարգապահություն
  • այլ կարևոր հարցերի վերլուծություն

Աշխատանքային օրենսգրքում նախանշված փոփոխություններ

  • Օրենսգրքի իմաստով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ
  • Մինչև տասնչորս տարեկան անձանց համար հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի, աշխատանքի ներգրավելու արգելք
  • Աշխատանքի նոր էական պայմաններ
  • Գարծատուի կողմից մասնագիտական ուսուցման կրթաթոշակի նոր պայմաններ
  • Օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառուման հստակեցում
  • Այլ հստակեցումների վերլուծություն
  • Աշխատողների գրանցման հայտի նոր կարգ

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Դասընթացի տևողությունը՝ 4 ժամ /2 օր
Դասընթացի ժամերը՝ 18:30-20:30 
Դասընթացի արժեքը՝ 18 500 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)

 

Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ նյութեր, Ինչպես նաև դասընթացի ավարտին  կտրվեն մասնակցության վկայագրեր:

  

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: