“Ֆինանսական Կառավարում և Վերլուծություն”

ԴԱՍԸՆԹԱՑ

 

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուլիսի 11-ին մեկնարկում են` «Ֆինանսական Կառավարում և Վերլուծություն » թեմայով բիզնես-դասընթաց:

Դասընթացը կվարի Խաչատուր Ցոկոլակյանը, ով ունի ավելի քան 20 տարիների ուսուցման փորձ Ֆինանսաբանկային քոլեջում, Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում, Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նա նաև մշակել ու իրականացրել է ուսուցման նոր նախագծեր Հայաստանում և արտերկրում:

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է  մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ֆինանսական կառավարման և ֆինանսական վերլուծության մասին, ինչպես նաև ծանոթացնել բիզնեսում որոշումների կայացման և խնդիրների լուծման մեջ տնտեսական սկզբունքների և հասկացությունների կիրառմանը: Այս քառօրյա բիզնես դասընթացը բաղկացած է երկու հիմնական բաժիններից`ֆինանսական կառավարում և վերլուծություններ: Դասընթացի յուրաքանչյուր օրը նախատեսվում է իրականացնել իրավիճակների ուսումնասիրություն տարբեր հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:

 

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝

  • ֆինանսսական ոլորտի մասնագետների,
  • ֆինանսների գծով մենեջերների,
  • ընկերության ղեկավարների համար ։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ Է`

  • տրամադրել գիտելիքներ ֆինանսական կառավարման և ֆինանսական վերլուծության մասին,
  • ծանոթացնել բիզնեսում որոշումների կայացման սկզբունքներին,
  • ներկայացնել բիզնեսում խնդիրների լուծման մեջ տնտեսական սկզբունքների և հասկացությունների կիրառման մեթոդները:

 

 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐ

  • Ֆինանսական կառավարում և վերլուծություն. Ներածություն
  • Հաշվապահություն` ֆինանսների դիմաց
  • Գնահատման սկզբունքների, ակտիվների գնահատման հիմունքները
  • Կապիտալ բյուջետավորումը, դրամական հոսքերը և կապիտալ բյուջետավորման մեթոդները
  • Աշխատանքային կապիտալի կառավարումը, կանխիկի կառավարումը
  • Զգայունության վերլուծությունը
  • Կապիտալի կառուցվածքի կառավարումը
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն, կիրառվող գործակիցները

 ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

 

Դասընթացի տևողությունը՝  10 ժամ 

Դասընթացի օրերը և ժամերը՝  18:30-21:00 

Դասընթացի արժեքը՝  43 500 ՀՀԴ (ներառյալ՝ ԱԱՀ)

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: