«Արդյունավետ կառավարման հմտություններ» բիզնես-դասընթաց
Արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է տիրապետել պլանավորման, կազմակերպման, խնդիրների լուծման, թիմերի ձևավորման և առաջնորդման հմտություններին։
Մասնակցելով այս դասընթացին՝ դուք ձեռք կբերեք կամ կբարելավեք կառավարման այս բոլոր հմտությունները և կստանաք նոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար:
Դասընթացը վարում է Մարգարիտա Բաբուրյանը, ով ունի 15 տարվա բիզնես դասընթացների վարման փորձ և հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) անդամ։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝
- Արդյունավետ կառավարման սկզբունքների հստակեցում
- Թիմի ստեղծման և առաջնորդման հմտությունների ձեռքբերում
- Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հաստատում
- Լիազորման և խրախուսման հմտությունների ձևավորում
- Պլանավորման, որոշումների ընդունման, խնդիրների լուծման հմտությունների զարգացում
- Կոնֆլիկտների և ժամանակի կառավարման հմտությունների զարգացում
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ`
- Կառավարման հիմունքներ
- Թիմերի ստեղծում և առաջնորդում
- Հաղորդակցման հմտություններ
- Կոնֆլիկտների կարգավորում
- Առաջնորդություն
- Լիազորում և մոտիվացիա
- Ժամանակի կառավարում
- Խնդիրների լուծում
Դասընթացի ամփոփում և գնահատում
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝
- Ցածր և միջին օղակների ղեկավարների
- Աշխատանքային խմբերի ղեկավարների
- Գործարարների համար
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տևողությունը՝ 10 ժամ / 4 դաս
Արժեքը՝ 24 500 AMD (ԱԱՀ-ն ներառված է)
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010/93/99 556810: